Երազել դարձյալ,անրջել կրկին
Մոռանալ ներկան,տրվել անցյալին
Խեղդվել խոհերի ալիքների մեջ
Սկսել ապրել՝ապրել իրապես,
Եվ այնպես ապրել
Որ դեռ չեմ ապրել
Իմ ապրած կյանքում....
Եվ հուշերի մեջ անընդհատ փնտրել
Փնտրել՛,պրպտել միայն ու միայն
Այն ժամանակը իմ դժբախտության
Որ վաղ անցյալում թվացել էր ինձ
Երջանիկ մի պահ:
Դառը իրականությունը՝զուտ երջանկություն
Արհամարանքը՝սիրելու նշան
Եվ քո մերժում՝
Որպես ընտրության հավաստիություն:
Հիմա գտել եմ այն պատասխանը
Հակացել եմ ես ճշմարտությունը,
Որ նման է մի չար արկածի...
Որ պետք չէ սիրել առանց սիրվելու
Պետք չէ երազել առանց հիմքերի
Պետք է լոկ փակել սրտի դռները
Ու ապրել ինչպես վարդն է լուռ ապրում՝
Փշերում ծածուկ պահած իր սիրտը
Թշնամուց վայրագ,որ կոխոտում է
Առանց զղջալու ու ափսոսանքի....



