Tuesday, November 15, 2011

Անվերնագիր



Մտքերս՝ մոլոր,քայլերս ՝դանդաղ
Աչքերս նայող քո ճանապարհին,,,
Եվ սիրտս տկար՝ սիրո կորստից
Եվ հոգիս համեստ,
Խոնարհվել է քո այդ նուրբ ժպիտին:

Հիշում ես օրը դու մեր բաժանման?
Քո սրտից հեռու՛ հեռու՛ վանեցիր,,,
Եվ նուրբ աչքերը քո այդ գեղեցիկ
Ինձ դաժանաբար ոչ՛,ոչ՛ ասացին:

Չէ՛ դու չես հիշի,դու անզգա ես
Քո սիրտը միայն նրան է հիշում
Նրա ժպիտը,նրա խոսքերը
Եվ նրա խոստումը մոռացաված հեռվում:

Չէ ես դաժան չեմ
Կներեմ ես քեզ՝
Հայացքի համար այդ քո խորիմաստ,
Խոսքերիդ բոլո՛ր,բոլոր ինձ ասած,
Թեեվ խոսքեր չեն այլ խաբելու նոր միջոցներ են,,,


Իսկ դու կարող ես ինքդ քեզ ներել?
Երբ արդեն գիտես որ ինչ որ մեկին
Դժբախտություն էս միայն պատճառել,,
Դու մեղավոր ես դա ակնհայտ է
Իզուր մի փորձիր քեզ արադարացնել՝
Պատճառներ փնտրել տեղի անտեղի,
Իսկ եթե չկան ինքդ ստեղծել,,,

Մեռած էս արդեն դու ինձ համար,
Իմ սրտիը համար՝ցավից դալկացած
Հեռացիր ինձնից թող ինձ դու մենակ,,,

No comments:

Post a Comment