ՄԻ խավար գիշեր,մոռացված հուշեր
Մի անմեղ հայացք դաջված իմ սրտում:
Մարող երազներ,հուսահատ մի սիրտ
Չքված երազանք` մարված առհավետ:
Լքված մի սենյակ մոռացված հեռվում,
Այնտեղ մենակ եմ` մենակ առանց քեզ...
Չկաս դու՛,չկաս
Չկա տառապանք,չկա եվ արցունք...
Պայծառ էր՝ գարուն
Արեվ իմ հոգում,կյանքը աչքերիս
Հավատ իմ սրտում:
Հայտնվեցիր դու,բերեցիր քեզ հետ
Տանջանք,մղկտանք,անքուն գիշերներ....
Սպասում երկար,երկար տաղտկալի
Թախծոտ մեղեդի ու դժբախտ մի սեր,
Որ երկա՛ր,երկա՛ր լուռ տառապանքի
Պատճառ է դարձել:
Իսկ ինչին եմ ես այսքան սպասում?
Միթե չեմ տեսնում,միթե կույր եմ ես?
Ոչ ես կուր չե՛մ,բնավ էլ կույր չեմ
Ես պատժված եմ անկեղծ սիրելու
Եվ քե՛զ,միայն քեզ
Իմ պատուհանից տեսնելու համար....
Բացված առավոտ,չփակված աչքեր
Արեվի Ճաճանչ ու նորից խենթ սեր...
Նորից նույն կյանքը,նորից նույն սերը
Նույն ենք նաեվ մենք
Մեր փուչ հույսերը...
Գեթ մի բան փոխվեց մի գիշերվա մեջ
Սպիտակ մի թել նորից բույն դրեց
Քո վարսերի մեջ....

No comments:
Post a Comment