Tuesday, November 29, 2011

Բողոք աշխարհին


Չնայած նրան,որ կանգնած եմ դեռ
Որ շնչում եմ դեռ,որ ապրում եմ դեռ
Բայց հոգուս խորքում՝սրտիս մռայլում
Ցավն է մնացել խարդախ մարդկության:

Մի անսիրտ ոհմակ՝ լցված չարությամբ ու խարդախությամբ
Անթիվ ժպիտներ ու դրավատանքներ
Կեղծ եք դուք՝շինծու,ծնվել եք չարից
Տարածում գտել ու չարացրել եք դուք այդ աշխարհը:

Ինչ եք դուք փնտրում?
Կեղծ փառաբանում ,թե չարած գործին
Շինծու պատասխան?
Չգիտեմ թե երբ,չգիտեմ որտեղ
Բայց վստահ, եղեք որ կգա օրը
Երբ ձեր աստվածը՝ինքը սատանան
Կհասկացնի ձեզ ,որ սուտ խոսքերին
Պետք չե հավատալ,
Եվ շռայլելով սուտ ու փուչ խոսքեր
Ինքտ ես դառնում կեղծիքի վկան:


Երազեք դարձյալ,ժպտացեք դարձյալ
Մեկ է դեռ վաղուց փոշի եք դարձել
Իմ համար ,եվ այն մարդկության համար
Որի հոգում դեռ գոնե մի փոքր
Հույս ու ձգտում կա
Դեպի արդարին ու դեպի բարին:

1 comment: