Thursday, December 29, 2011

Քեզանից հետո


Երկնքին՝ոչինչ,արեվին՝ոչինչ
Ծառերին ոչինչ,Աստծուն լոկ մեղքեր
Իսկ քեզ ողջ կյանքս
Ես նվիրեցի....

Երկնքից անձրեվ,արեվից ճաճանչ
Ծառերից պտուղ,Աստծուց մի ողջ կյանք
Քեզնից միայն ցավ
Ինձնից մի շիրիմ մնաց աշխարհում...

Լուսինը դարձավ ցավերիս վկան,
Աստղերը դարձան քո սուտ խոսքերը՝
Քարացած օդում,
Գետակը դարձավ մեր սերը տեսած
Մի տխուր անցորդ
Որ շառաչում է՝նա զայրանում է
Երկուսիս վրա,
Երբ հանդարտվում է
Լալիս է անվերջ ու խղջում է մեզ
Կամ խղջում է ինձ
Քանզի ես տեսա ցավերը բոլոր,
Քանզի ես տեսա միայնությունը՝
Իմ հոգու վրա,մարմնիս վրա:

Իսկ դու լուռ անցար
Գուցե կանգնեիր?
Ասեիր բա՛վ է՛,բա՛վ է տառապես,,
Ես քեզ չեմ սիրում ու նոր անցնեիր
Ու սիրտս գոնե հանգստացնեիր...
Խնդրում եմ գետակ
Հեռացի՛ր գնա՛,
Հանգիստ թող դու ինձ
Վերքերս նոր են,չեն սպիացել
Նրանք լալիս են ու գուցե նաեվ
Դեռ սպասում են...