Դավաճան ընկեր
Կորցրել եմ ամեն ինչ,
Էլ չի մնացել ոչինչ
Կորցրել եմ նաեւ քեզ
Քե՛զ ,սիրելի՛ս , քո հոգին:
Դատարկություն է շուրջս
Դառնացել է ամենը
Մարել է վերջին հույսս
Ցավ է դարձել ամենը:
Ժպիտները էլ չկան
Կորել են անհետ,անտես
Երջանկություն ուր ես դու
Միթե դու էլ ես այպես:
Դառնացել է ամենը
Մարել է վերջին հույսս
Ցավ է դարձել ամենը:
Ժպիտները էլ չկան
Կորել են անհետ,անտես
Երջանկություն ուր ես դու
Միթե դու էլ ես այպես:
Երազի նման դու էլ հեռացար
Միրաժի նման անհետ ու անտես
Փոթորկի նման դու սարսափազդու
Զեփյուռի նման մեղմ ու հաճելի:
Բաժա՛նման ընկեր,մենու՛թյան ընկեր:
Խոչնդոտները քեզ վհատեցրին
Դու կոտրվեցի՛ր,դու չդիմացա՛ր
Անձդ վեր դասեցիր այս ամեն ինչից
Շահդ՝ կարեւոր նույնիսկ իմ անձից:
Դավաճա՛ն ,ընկեր,լա՛վ օրվա ընկեր:
Լավ օրեր կային,երբ որ աշխարհը
Միայն ժպտում ու ջերմացնում էր
Երբ այս երկինքը երբեք չէր գոչում
Նույնիսկ աստղերն էին մեզ հնազանդվում:
Վայելքի ընկեր,վաճառքի ընկեր:
Հավատարիմ ես միայն եդեմում
Գեհենում մահվանս խթանն ես դառնում
Շաղակրատ լեզուդ ու անձուկ հոգիդ
Բղջախոհ վարքիդ ուղեկիցներն են:
Մատնությա՛ն ընկեր,սառնարյու՛ն ընկեր:
Բայց այն օրերին՝գողտրիկ,մեղմասահ
Երբ փակված էի շինծու դրախտում
Գիտակցում էի եղելությունը,
Քո ձեռքերի մեջ ստրկությունս,
Չէի մտածում անգամ գնալու,
Խավարչտին հոգիս լուսավորելու,
Իրականություն վերադառնալու,
Առինքող դեմքդ մոռանալու մասին:
Փափա՛գի ընկեր,կարո՛տի ընկեր:
Եվ եթե գա պահ,երբ Արարիչը
Հոգիս պահաջի քննելու համար,
Նրան տանի վեր,
Հավսարեցնի Իրեն՝ Բարձյալին
Ցույց տա ամեհի մեղքերս բոլոր
Ու հնարավորություն տա քեզ մոռանալու
Կյանքիս այս էջը ընդմիշտ փակելու
Ես չեմ խոնարհվի,բարձր կգոչեմ
Որ սատանա եմ ու ոխակալ եմ,
Կհրաժարվեմ այս ամեն ինչից,
Քանզի դու գիտես չեմ հավասարվում դավաճաններին
Միշտ տեր եմ լինում տվածս խոստումին:
Միրաժի նման անհետ ու անտես
Փոթորկի նման դու սարսափազդու
Զեփյուռի նման մեղմ ու հաճելի:
Բաժա՛նման ընկեր,մենու՛թյան ընկեր:
Խոչնդոտները քեզ վհատեցրին
Դու կոտրվեցի՛ր,դու չդիմացա՛ր
Անձդ վեր դասեցիր այս ամեն ինչից
Շահդ՝ կարեւոր նույնիսկ իմ անձից:
Դավաճա՛ն ,ընկեր,լա՛վ օրվա ընկեր:
Լավ օրեր կային,երբ որ աշխարհը
Միայն ժպտում ու ջերմացնում էր
Երբ այս երկինքը երբեք չէր գոչում
Նույնիսկ աստղերն էին մեզ հնազանդվում:
Վայելքի ընկեր,վաճառքի ընկեր:
Հավատարիմ ես միայն եդեմում
Գեհենում մահվանս խթանն ես դառնում
Շաղակրատ լեզուդ ու անձուկ հոգիդ
Բղջախոհ վարքիդ ուղեկիցներն են:
Մատնությա՛ն ընկեր,սառնարյու՛ն ընկեր:
Բայց այն օրերին՝գողտրիկ,մեղմասահ
Երբ փակված էի շինծու դրախտում
Գիտակցում էի եղելությունը,
Քո ձեռքերի մեջ ստրկությունս,
Չէի մտածում անգամ գնալու,
Խավարչտին հոգիս լուսավորելու,
Իրականություն վերադառնալու,
Առինքող դեմքդ մոռանալու մասին:
Փափա՛գի ընկեր,կարո՛տի ընկեր:
Եվ եթե գա պահ,երբ Արարիչը
Հոգիս պահաջի քննելու համար,
Նրան տանի վեր,
Հավսարեցնի Իրեն՝ Բարձյալին
Ցույց տա ամեհի մեղքերս բոլոր
Ու հնարավորություն տա քեզ մոռանալու
Կյանքիս այս էջը ընդմիշտ փակելու
Ես չեմ խոնարհվի,բարձր կգոչեմ
Որ սատանա եմ ու ոխակալ եմ,
Կհրաժարվեմ այս ամեն ինչից,
Քանզի դու գիտես չեմ հավասարվում դավաճաններին
Միշտ տեր եմ լինում տվածս խոստումին:
