Wednesday, June 20, 2012

Եթե ուզես




Եթե հանկարծ մի օր հիշես ,
Որ անցյալ մեկին թողել
Եթե հիշես ,որ սիրել ես
Եթե փորձես անցյալն փոխել
Ինչ որ  ձեւով խեղաթյուրել,
Քո շահերին հարմարեցնել,
Չի ների այն քեզ  քեզ էլ երբեք
Քանզի անցյալ անողոք է
Չի ներում այն ինչ էլ անես
Քեզ էլ նույնիսկ ,եթե զոհես
Նրա սլաքն էլ չի թեքվի
Նրա վճիռն էլ չի բեկվի,,
Միշտ կտրում է նրա թուրը
Ու մարում է անշեջ հուրը
Բայց ո՛չ,նա չէ մեղավորը
Մենք ենք ընտրել կյանքի ձեւը,
Ու պայքարել,պայքարել ենք
Միշտ փորձել ենք հետ դարձնել
Ասած խոսքից հրաժարվել
Բաց թողնված նետն ենք ուզում
Մենք ետ բերել,
Բայց այս կյանքը ետ չի գալու
Ժամանակն էլ չի կանգնելու,,,

No comments:

Post a Comment