Կասե՞ս ինչ եղավ,որ երկնքում այս թավ
Աստղերը կորան,հավետ հեռացան
Կասե՞ս թե ինչու նոր բուսնած վարդը
Այսպես չորացավ՝փշերն թողնելով ,
Կասե՞ս ինչու է կյանքի գարունում
Միշտ անձրեւ լինում,
Մի դաժան անձրեւ,լափող, ավիրող
Խոր վերքեր թողնող,
Ասա՛, խնդրում եմ
Միթե՞ անձրեւից դու էլ թրջվեցիր
Միթե՞ այդքան թույլ,դավաճան էիր
Թողիր գնացիր,առանց զղջալու
Կարող ես չասել քո մեղքով էր դա
Թե մեկ ուրիշի,կամ մի չար լեզվի,
Դա կարեւոր չէ,,
Գեթ մի բան կասեմ
Երջանիկ է նա,ով սիրում է միշտ
Ով չի մոռանում
Ով չի խոնարհվում
Ով ապտակում է իրեն ծեծողին
Ով դիմանում է բոլոր ցավերին,,,
Իմ սերը թույլ չէ,նման չէ քոնին
Այն միշտ ամուր է,որքան էլ ծռեն
Արհամարանքով որքան էլ զոհեն
Այն կենդանի է ու չի խոնարհվում,,,

No comments:
Post a Comment