Ու սովորեցինք լռել
,,,,Լռել այն պահին
Երբ խոսել էր պետք,
Երբ աչքերում խոր
Նոր սիրո կրակ արթնացնել էր պետք,
Երբ անհուն ծովից ջրի մի կաթիլ դուր հանել էր պետք,
Երբ երազն անհուն ավարտել էր պետք,
Երբ որ եղածը արժեվորել էր պետք,
Իրականություն մուտք գործել էր պետք,
Ու մենք լռեցինք,
Երբ մոմին հանգած
Կայծ էր միայն պետք
Երբ մեզ ՝երկուսիս,միայն սեր էր պետք,,
Բայց մենք լռեցինք,,,
Բոլոր մոմերը թրջվեցին ջրում,
Բոլոր կայծերը հանգեցին հավետ,
Կոտրված սիրտը փշրվե՛ց,ընկա՛վ
Ու սիրո ծովը անհայտ վերացավ
Մի լճակ մնաց՝
Այն էլ իմ սրտում,
Ու իմ մակույկով մինչեւ հիմա էլ
Դուրս գալ եմ ուզում
Բայց խեղդվում եմ իմ հիշողության
Ալիքների մեջ,չար լեզուների թակարդների մեջ
Այն թակարդների,որոնց պատճառով
Դու ինքդ էլ ընկար,,,

No comments:
Post a Comment