Friday, July 20, 2012

Իմ անբաժան ընկեր,որ բախտ ես կոչվում




Բարեւ ,ո՛վ բախտ իմ անբաժան,
Ինչու՞ եղար այսքան դաժան
Մեզ արեցիր բաժա՜ն-բաժա՜ն:

Միթե դարձա ես անարժան
Վայելքների, սիրո բաժին
Տվեցիր ինձ միայն արցունք
Տառապանքնե՜ր,տառապանքնե՜ր:
Իսկ միգուցե քե՞զ էլ առան
Դարձրին իրենց խոնարհ ծառան՝
Շինծուների պաշտպանյալը,
Արդարների  չար դահիճը:
Տալիս ես դու ինչպես անձրեւ.
Ժայռի ծայրին հազիվ ծլած փշատենուն
Սակա՜վ-սակա՜վ,
Տափաստանում գազան դարձած մոլախոտին
Անվե՜րջ-Անվե՜րջ:

Իսկ միգուցե դատարկություն դառար այպես,
Հետո՝ եթեր,հետո՝ պաղ ջուր
Ու հոսեցիր աչքերիցս,,,,

Թե՞ դու էլ մի լույսի շող ես
Որ ուրիշին ջերմացնում ես,
Իսկ իմ վերքերն մի նո՛ր ցավով
 Թարմացնում ես:
Ա՜խ թե լինեիր մի փոթորիկ
Որ խառնեիր կեղծ արցունքին
Կարեկցանքի նշույլ գոնե,
Սիրահարի սրտում եղած սիրուն՝գիտակցություն,
Նրանց սերը բաժանողի երակներում
Թույն խառնեիր:


Բարձր-բարձր ատյաններում կանգնածների
Դժնի հոգում խի՛ղճ խառնեիր
Եկեղեցում հանգրվանած գողի մտքում
Լույս խառնեիր:
Իսկ աշխարհի վեհ գմբեթում հանգրվանած,
Իրեն էլ Բարձրյալ հորջորջած
Ադամորդու գոռոզ մտքին ահ խառնեիր,
Որ ցած ընկնի ու գլորվի ի՛ր իսկ փորած
Անդունդի մեջ,
Այս մարդկության ՝բազմադարյան,
Մեղքով լցված ճահիճի մեջ:

Եվ դու՛,Ի՛մ բախտ,որ քամի ես
Ինձ էլ խառնիր այս կրակին
Ու զոհ դարձրու
Որ գրիչով ուզում եմ ինձ արդարացնել.....

Thursday, July 12, 2012

Հիշողություն




Հիշողություն,,,Այն քո առջեւ մի գիրք է բացում,որտեղ անցայլդ ամբողջովին ամփոփված է,,,Երջանիկ պահերդ գրված են վարդագույնով եւ գրքի այդ էջը ամբողջովին նկարազարդված է,,,,իսկ այնտեղ,որտեղ սիրտդ ուզել է հեռանալ եւ վերանալ էջը ներկված է սեւով՝սեւ տրամադրությամբ,եւ բոլոր տառապանքները գրվել են արյունով՝սրտիցդ եկած:Հե՛նց այդ գիրքն է ,որ ստիպում է քեզ առաջ շարժվել եւ սառը դատել

Friday, July 6, 2012

Ցավոտ անկեղծություն

Շատ անկեղծ ես դու,,,,Անկեղծորեն եկար,ներխուժեցիր մտքերիս մեջ
,դարձար նրանց միակ շարժիչ ուժը:Հոգիս գնահատեց անկեղծությունդ եւ աչքերս սկսեցին ապրել խոսքերովդ,բայց նրանք,ավաղ,անկեղծ չէին,,,,Փոշի դարձան հենց մեկ օրում,իսկ ես ՝մտքերումդ մեկ օրվա կյանքի էլ չարժանացա,,,Անկեղծորեն խաբեցիր,ձեւացրեցիր ու հեռացար,,,,Միթե՞անկեղծությանդ հերթական զոհն էի....