Բարեւ ,ո՛վ բախտ իմ անբաժան,
Ինչու՞ եղար այսքան դաժան
Մեզ արեցիր բաժա՜ն-բաժա՜ն:
Միթե դարձա ես անարժան
Վայելքների, սիրո բաժին
Տվեցիր ինձ միայն արցունք
Տառապանքնե՜ր,տառապանքնե՜ր:
Իսկ միգուցե քե՞զ էլ առան
Դարձրին իրենց խոնարհ ծառան՝
Շինծուների պաշտպանյալը,
Արդարների չար դահիճը:
Տալիս ես դու ինչպես անձրեւ.
Ժայռի ծայրին հազիվ ծլած փշատենուն
Սակա՜վ-սակա՜վ,
Տափաստանում գազան դարձած մոլախոտին
Անվե՜րջ-Անվե՜րջ:
Իսկ միգուցե դատարկություն դառար այպես,
Հետո՝ եթեր,հետո՝ պաղ ջուր
Ու հոսեցիր աչքերիցս,,,,
Թե՞ դու էլ մի լույսի շող ես
Որ ուրիշին ջերմացնում ես,
Իսկ իմ վերքերն մի նո՛ր ցավով
Թարմացնում ես:
Ա՜խ թե լինեիր մի փոթորիկ
Որ խառնեիր կեղծ արցունքին
Կարեկցանքի նշույլ գոնե,
Սիրահարի սրտում եղած սիրուն՝գիտակցություն,
Նրանց սերը բաժանողի երակներում
Թույն խառնեիր:
Բարձր-բարձր ատյաններում կանգնածների
Դժնի հոգում խի՛ղճ խառնեիր
Եկեղեցում հանգրվանած գողի մտքում
Լույս խառնեիր:
Իսկ աշխարհի վեհ գմբեթում հանգրվանած,
Իրեն էլ Բարձրյալ հորջորջած
Ադամորդու գոռոզ մտքին ահ խառնեիր,
Որ ցած ընկնի ու գլորվի ի՛ր իսկ փորած
Անդունդի մեջ,
Այս մարդկության ՝բազմադարյան,
Մեղքով լցված ճահիճի մեջ:
Եվ դու՛,Ի՛մ բախտ,որ քամի ես
Ինձ էլ խառնիր այս կրակին
Ու զոհ դարձրու
Որ գրիչով ուզում եմ ինձ արդարացնել.....

No comments:
Post a Comment