Tuesday, August 14, 2012

Մերօրյա ցեղասպանությունը


2007թ. օգոստոսի 14-ի առավոտը մահաբեր եղավ Իրաքում բնակավող  եզդիների համար:Եզդիների ներկայութունը <<անհանգտություն>> էր պատճառել տեղի մուսուլման քրդերին:«ինչու՞ հանդուրժել նրանց ներկայությունը եթե կարելի է խառնել մի քանի ահաբեկչի ու   գնդակի հարվածով, ականի պայթյունով հայրենի հողի երկրի երեսից վերացնել հողի տերերին:Այն տերերին ,որ դարեր շարունակ այնտեղ էին ապրել, արարել,իրենց կյանքի գնով պահել այդ հողը ստղեծել անկրկնելի մի մշակութային կառույց՝Լալիշ անունով:Ամենացավալի փաստը թերեւս այն է ,որ կոտորածի զոհ գնացին ոչ թե տղամարդիկ,որորնց ներկայությունը կարող էր քիչ թե շատ  վտանգավոր լինել ( կարող էին ընդվզել),այլ մանուկներին, կանանց ծերերին:Կարող եք ասել ի՞նչ մեղք ունի մանուկը այնտեղ,կամ ինչ մեղք ունի եզդին,որը ապրել իր բնօրրանում  իր գոյությունը հազիվ է պահում....Թերեւս նրա մեղքը միայն կարելի է համարել այդ հողի վրա նրա ծնունդը,,,

<<Սինջար >> եզդիական կազմակերպությունը այսօր ի հիշատակ այս իրադարցության կազմակերպել էր ցուցահանդես,որտեղ ցուցադրվում էին  կադրեր այդ ոճրագործությունից,իսկ լուսանկարները լուսաբանվում էին կազմակերպության անդամների կողմից:Այցելուների թվում էին մարդիկ,ովքեր անտարբեր  չէին այս ոճրագործության նկատմամբ,ում համար աններելի էին այլեւս նման դեպքերը,ով տեսել էր 1915 ու այլեւս չէր ուզում տեսնել...


Օգնիր տեր Աստված
Հոգնել ենք արդեն,
Մի՛ թող զոհ դառնանք ու նահատակվենք
Մեղավոր չենք մենք փոքր գոյության,
Ոսոխի  տված մեծ ցավի համար:
Այո եզդի՛ ենք,արեւի որդի ,արեւի ծառա,
Քո ծառան ենք մենք,Եզիդի որդին
Կանգնեցրուն նրանց քո այդ պատիժով
Օրհնիր մեր ազգին,
Մի փոքր կյանք տուր ու ոչինչ ավել
Պատրաստ ենք մեռնել
Մեր կրոնի քո ձայնի համար
Բայց ստրուկ երբե՛ք ,երբե՛ք չենք դառնա: