Saturday, September 8, 2012

Արդարության կորուստը

Արարվեց ու չկիրառվեց
Վերափոխվեց ու այպանվեց
Ու մերկացավ ստորացավ
Ադամորդու զոհը դարձավ,
Պաստառների վրա գրվեց
Փողոցներում մարդկանց ձեռքերում հայտնվեց:
Ու բարկացավ դժնի դարցավ
Ու նեղացավ Մեզ մոռացավ
Արդարությունն մեր աշխարհից
Երես թեքեց ու հեռացավ,,,,

Քամու տաղը





Քամին հեքիաթ էր ասում,
Քամին կարոտ էր կանչում,
Ռազմի դաշտ գնացողին
Քամին հեռու էր տանում:

Հեռվում ժայռն էր դղրդում
Հեռվում քարն էր մղկտում
Հրանոթի աղմուկից
Քամու ողբը չէր լսվում:

Ու հանկարծ աղմուկը լռեց,
Քամին նորից երգ երգեց
Բայց ո՛չ կարոտի տաղի
Նա Տեր Ողորմեա կանչեց:

Քամին հեքիաթ էր ասում
Քամին հին երգն էր երգում
Աշխարհի կարգի համար,
Իր կարապետի համար
Հողի մի շերտի համար
Զոհված հերոսի մասին
Քամին ասքեր էր պատմում...