Saturday, September 8, 2012

Քամու տաղը





Քամին հեքիաթ էր ասում,
Քամին կարոտ էր կանչում,
Ռազմի դաշտ գնացողին
Քամին հեռու էր տանում:

Հեռվում ժայռն էր դղրդում
Հեռվում քարն էր մղկտում
Հրանոթի աղմուկից
Քամու ողբը չէր լսվում:

Ու հանկարծ աղմուկը լռեց,
Քամին նորից երգ երգեց
Բայց ո՛չ կարոտի տաղի
Նա Տեր Ողորմեա կանչեց:

Քամին հեքիաթ էր ասում
Քամին հին երգն էր երգում
Աշխարհի կարգի համար,
Իր կարապետի համար
Հողի մի շերտի համար
Զոհված հերոսի մասին
Քամին ասքեր էր պատմում...

No comments:

Post a Comment