Saturday, October 27, 2012

1999թվականի այս օրը





Հիշում եմ այդ օրը:5 տարեկան էի:Սովորականի նման տարվել էի մանկական խաղով,ոչ մի բան չէր շարժում հետաքրքրությունս,իմ աշխարհում էի,որտեղ ոչ ոք ի վիճակի չէր խաթարել մանկական խաղաղ ու հանգիստ կյանքս:Այդ տարիքից հիշողություններս քիչ են բայց այս օրը դաջվեց հիշողությանս մեջ ինչպես սեւ թանաքն է դաջվում սպիտակ թղթի վրա:
Հարեվան բակից աղաղակներ լսվեցին ,մանկական հետաքրքրությանս հագուրդ տվեցի ու հարցրի թե ինչ է եղել:Միահամուռ կերպով պատասխանի ալիքը պոռթկաց<<Բալես մեր երկիրն ավիրվավ ,մեր ուզած Հյաստանի կյանքը երգար չեղավ ,մենք ապագա չունենք,Թուրքը մտելա Էրեվան սպանել են կառավարությանը,մյուսը թե,բալես ոչ մեր բախտը բերեց ապրել ազատ անկախ Հայաստանում ոչ էլ քոնը,մեր էրգիրն ավիրվելա,հեսա մեզ էլ կսպանեն,երնեգ չէր սովետի վախտով գոնե  մեզ չէին սպանում>>Միայն  մեր ծեր հարեւաններից մեկը .որի հայրը գաղտնի քահանայություն էր արել ասաց:<<Տղես սրանց մի հավատա սովորական քամիյա հազար թուրք արաբ մոնղոլ ենք տեսել էս ինչա որ մեր համար,պռոստու Վազգենն էր ափսոս ՝լավ տղա էր>>:
Հիմա եմ հասկանում նրանց խոսքերը ,եւ դրանցից յուրաքանչյուրի մեջ տեսնում եմ այսօրվա Հայաստանը:Այո՛,թերեվս այն Հայաստանը ,որի համար հազարավոր զոհեր տվեցինք  Արցախում ,այլեւս չկա:Յուրաքանչյուրը իր շահի ետեվից է ընկել,ինչպես սովորական թուրքը,ուղակի մի տարբերությամբ թուրք ավելի գերադասելի է քանզի բացահայտ է գործում,կառավարական օղակներում կան անձիք ,որ ընկնելով շահի ետեվից կամա թե ակամա Հայաստանը վաճառում են:Ի՞նչ ունենք մենք հիմա:Ունենք ծաղրի ենթարկվող պետական քաղաքականություն տնտեսական ճգնաժամ եւ նույնիսկ այն ժամանակվա գործազրկությունը գերազանցող ցուցանիշներ:Եւ փաստացի սրա մեղավորը այն դավահճանն է ,որ կանգնած էր այս ողբերգության ետեվում:Որ գնել էր  այդ 13 հոգանոց թուրքական ջահուկին:Հիրավի իմ բախտն էլ չբերեց ապրել անկախ Հյաստանում քանի որ, ամեն ճամփաս կախված է մեկ այլ երկրից:Հայաստանը կորցրեց իր անկախությունը 1999 թվականանի հենց այս օրը:Այսօրվա մեր ունեցած Հայաստանը ստալինյան բռնատիրության ժամանակ եղած Հայաստանից տարբերվում է միայն սույն դեպքերի նման դեպքերի առկայությամբ:Ո՞վ կարող էր այն ժամանակ մտնել խորհրդարան եւ մարդ սպանել:
Ինձ հույս են տալիս միայն Քահանայի որդու ասածները:Ես կսպասեմ ,որ այս քամին էլ ավարտվի,ո՛չ ես  եւ բոլորս մեր մարմնով կփակենք այս քամու ճամփան հանուն մեր գալիք ,պայծառ,Վազգեններով լի Հայաստանի:

Saturday, October 13, 2012

Ցիվիլիզացիոն խայտառակություն




Բոլոր կրոններն էլ հավասար են፣քանզի բոլորի մեջ էլ կա Աստված:Բոլորի մեջ էլ բարոյական արժեքներ կան բոլոր են ունեն հավասար իրավունքներ քանի որ հավասար են հենց նրանց պաշտողները՝մարդիկ,որոնք բոլորն էլ արարչագործության պսակ են:Վերջերս մեծ աղմուկ հանեց Մահմեդականության առաջնորդին ՝Մուհամեդին վիրավորող մի հոլովակ,որը դիտելուց հետո միայն զզվանք զգացի քաղաքականություն ասվածի ,<<քաղաքակրթության>>եւ ցածր մարդկային արժեքների հանդեպ:Ցավալի է,որ սա կազմակերպված էր ցիվիլիզացյայի օրրան համարովող պետությունների կողմից:Այն ցիվիլիզացյայի ,որի թողտվությամբ տեղի ունեցավ 1915թ, ողբերգություն:Վիրավորվել է մի ամբող արժեքահամակարգ:Սովորական մահմեդական երիտասարդը մտնելով յութուբ տեսնում է այս հոլովակը ի՞նչ եք կարծում ի՞նչ պիտի անի:Իհարկե պիտի ատելությամբ լցվի դրա հեղինակների դեմ:Վիճակն ավելի է բարդանում,երբ հայտնի չէ կոնկրետ հեղինակը:Հենց այսպիսի գործողությունների պատճառով են ի հայտ գալիս մահմեդական ահաբեկչական խմբավորումները: Նույնիսկ թուրքին՝ով իմ թշնամին է ,ես չեմ մեղադրում,քանի որ նա դաստիարակվել է հենց այդ արժեքներով,եւ նորմալ եմ համարում Թուրքիայի կողմից յութուբ քոմ կայքի արգելափակումը:Ներքոհիշյալ վիդեոհոլովակում 2 երեւույթ է սուր քննադատվում՝ բազմակնությունը եւ նվաճողական պատերազմները:Թերեւս սկսենք առաջինից:Բազմակնությունը հստակ ու լավ մտածված քաղաքականության արդյունք է ,եւ եթե պահվեն բոլոր բարոյական նորմերը՝ինչպես գրված է Ղուրանում այն ավելի ընդունելի է քան քրիստոնեական չակերտավոր բարոյական շատ ամուսնություններ,երբ տղամարդը կամ կինը ունենում ապօրինի 2ից ավել կին կամ ամուսին:Եկեք հիշենք խաչակրաց արշավաքնքները,երբ քրոստոնեության անվան տակ նույն վերոհիշյալ ցիվիլիզացյայի հետեւորդները թույլ էին տալիս վայրագություններ :Միթե դա ավելի ատելի չէ քան մուհամեդի վարած պատերազմները:
Հ.Գ Հայաստանյան Ժողովուրդ մեր թշնամին թյուրք տարրն է ոչ թե այն արաբը կամ պարսիկը ով մեզ նախճիրից փրկելով իր տանը ապաստան տվեց:Զոհ մի գնացեք Ցիվիլիզացիյայի հայրենիքի կողմից լարած թակարդին:



Friday, October 5, 2012

Մտախոհ գիշեր1



Չկա ավելի մեծ զավեշտ քան մարդակյին լրջությունն է:Դա այն ժամանակն է,երբ եդեմային վեհ արարածից վերածվում ես ոսկորանման կենսաբանական զանգված եւ ինչպես ռոբոտն է կատարում իր համար կանխավ մշակած գործողությունները,այնպես էլ մարդն է կոտրում իր մեջ մարդուն ու բնազդաբար կատարում ոչ հոմոսափիեսիկ գործողություններ:Ես պրոֆեսոր չեմ ով պատրաստվում է հերթական գյուտը անել, ես հազարներից այն մեկն եմ ով մանկատուն է քանդում տեղը պատվանդան կառուցում ,վրան արձան դնում եւ հետո բողոքում որ աստվածային գութը երես է թեքել իրենից:Ես միալիարդավոր հողաշեններից այն մեկն եմ,ով պատերազմի դաշտում աղիողորմ սգում է իր եղբոր մահը,իսկ հետո մեջքով թեքվում արդեն սառաց եղբորը եւ արյունարբու մարդակերի նման վազում խլելու ճակատագրի զոհ դարձած սահմանի այն կողմում գտնվող իր մյուս եղբոր կյանքը:Թող լինեմ հազարներից այն մեկը,ով խորանի ետեւում հագուրդ է տալիս իր անասնական բնազդին,իսկ հետո նույն ձեռքերով բացում է Աստվածաշունչը եւ արտասանում-<<Հայր մեր որ երկինս ես....>>
Ես հազարավորներից եմ,ովքեր արեւին նայելիս լացակումած խոստանում են ծառայել իրեն,իսկ երբ փորձությանն ամպերն են կուտակվում սկսում է պաշտել մոմի լույսը:Ես արդարության այն հազարավոր  ջատագովներից մեկն եմ ում առհավատչյան հատուցումն է:Չէ՞ որ այս կյանքում ամեն ինչ հատվուցվում է՝սեր,փող կին,տառապանք եւ նույնիսկ արցունքն է հատուցվում երբ վարձը բարձր է լինում:Միայն չի հատուցվում այն նվիրումը որով դու նայել էս արեւելք ու ծնկաչոք խնդրել որ ընտանիքիդ հանգստությունը տիրի:
Եթե խոսքերս անմտություն թվացին  կհիասթափեցնեմ քեզ: Կգա ժամանակ,երբ քո խիղճն էլ կփորձի դուրս գալ տարիներով փշալարերով դարանակալված քո կողմից ստեղծված բանտից:Իսկ երբ փորձես պոկել կապանքներդ ,խիղճդ կդառնա դաշույն եւ կխոցի քեզ եւ դու էլ կսկսես իմ պես  գրիչ վերցնել մետաղահատիչի փոխարեն.... 

Tuesday, October 2, 2012

Ընկերություն

Ընկերություն: Երանի հայերենում լինել այս բառին փոխարինող մի բառ եւս:Բառ ,որ կնշանակի ժամանակավոր մի մարդ,որ կողքիդ կանգնել է ուղակի նրա համար ,որ պահի ազդեցության տակ քո ստվերի իր շահը առաջ տանիդ:Եւ ամեն անգամ երբ այդ կողակիցներդ մեջքիդ հերթական դաշույնը խրեն ստիպված չլինես բերանդ պխտորել եւ ասել թե ընկերս դավաճանեց,ուղակի կասես որ այդ անձի ժամանակավորի շահերը չհամնկան քո վեհ սկզբունքներին եւ նա ստորացավ: