Չկա ավելի մեծ զավեշտ քան մարդակյին լրջությունն է:Դա այն ժամանակն է,երբ եդեմային վեհ արարածից վերածվում ես ոսկորանման կենսաբանական զանգված եւ ինչպես ռոբոտն է կատարում իր համար կանխավ մշակած գործողությունները,այնպես էլ մարդն է կոտրում իր մեջ մարդուն ու բնազդաբար կատարում ոչ հոմոսափիեսիկ գործողություններ:Ես պրոֆեսոր չեմ ով պատրաստվում է հերթական գյուտը անել, ես հազարներից այն մեկն եմ ով մանկատուն է քանդում տեղը պատվանդան կառուցում ,վրան արձան դնում եւ հետո բողոքում որ աստվածային գութը երես է թեքել իրենից:Ես միալիարդավոր հողաշեններից այն մեկն եմ,ով պատերազմի դաշտում աղիողորմ սգում է իր եղբոր մահը,իսկ հետո մեջքով թեքվում արդեն սառաց եղբորը եւ արյունարբու մարդակերի նման վազում խլելու ճակատագրի զոհ դարձած սահմանի այն կողմում գտնվող իր մյուս եղբոր կյանքը:Թող լինեմ հազարներից այն մեկը,ով խորանի ետեւում հագուրդ է տալիս իր անասնական բնազդին,իսկ հետո նույն ձեռքերով բացում է Աստվածաշունչը եւ արտասանում-<<Հայր մեր որ երկինս ես....>>
Ես հազարավորներից եմ,ովքեր արեւին նայելիս լացակումած խոստանում են ծառայել իրեն,իսկ երբ փորձությանն ամպերն են կուտակվում սկսում է պաշտել մոմի լույսը:Ես արդարության այն հազարավոր ջատագովներից մեկն եմ ում առհավատչյան հատուցումն է:Չէ՞ որ այս կյանքում ամեն ինչ հատվուցվում է՝սեր,փող կին,տառապանք եւ նույնիսկ արցունքն է հատուցվում երբ վարձը բարձր է լինում:Միայն չի հատուցվում այն նվիրումը որով դու նայել էս արեւելք ու ծնկաչոք խնդրել որ ընտանիքիդ հանգստությունը տիրի:
Եթե խոսքերս անմտություն թվացին կհիասթափեցնեմ քեզ: Կգա ժամանակ,երբ քո խիղճն էլ կփորձի դուրս գալ տարիներով փշալարերով դարանակալված քո կողմից ստեղծված բանտից:Իսկ երբ փորձես պոկել կապանքներդ ,խիղճդ կդառնա դաշույն եւ կխոցի քեզ եւ դու էլ կսկսես իմ պես գրիչ վերցնել մետաղահատիչի փոխարեն....

No comments:
Post a Comment