Saturday, October 27, 2012

1999թվականի այս օրը





Հիշում եմ այդ օրը:5 տարեկան էի:Սովորականի նման տարվել էի մանկական խաղով,ոչ մի բան չէր շարժում հետաքրքրությունս,իմ աշխարհում էի,որտեղ ոչ ոք ի վիճակի չէր խաթարել մանկական խաղաղ ու հանգիստ կյանքս:Այդ տարիքից հիշողություններս քիչ են բայց այս օրը դաջվեց հիշողությանս մեջ ինչպես սեւ թանաքն է դաջվում սպիտակ թղթի վրա:
Հարեվան բակից աղաղակներ լսվեցին ,մանկական հետաքրքրությանս հագուրդ տվեցի ու հարցրի թե ինչ է եղել:Միահամուռ կերպով պատասխանի ալիքը պոռթկաց<<Բալես մեր երկիրն ավիրվավ ,մեր ուզած Հյաստանի կյանքը երգար չեղավ ,մենք ապագա չունենք,Թուրքը մտելա Էրեվան սպանել են կառավարությանը,մյուսը թե,բալես ոչ մեր բախտը բերեց ապրել ազատ անկախ Հայաստանում ոչ էլ քոնը,մեր էրգիրն ավիրվելա,հեսա մեզ էլ կսպանեն,երնեգ չէր սովետի վախտով գոնե  մեզ չէին սպանում>>Միայն  մեր ծեր հարեւաններից մեկը .որի հայրը գաղտնի քահանայություն էր արել ասաց:<<Տղես սրանց մի հավատա սովորական քամիյա հազար թուրք արաբ մոնղոլ ենք տեսել էս ինչա որ մեր համար,պռոստու Վազգենն էր ափսոս ՝լավ տղա էր>>:
Հիմա եմ հասկանում նրանց խոսքերը ,եւ դրանցից յուրաքանչյուրի մեջ տեսնում եմ այսօրվա Հայաստանը:Այո՛,թերեվս այն Հայաստանը ,որի համար հազարավոր զոհեր տվեցինք  Արցախում ,այլեւս չկա:Յուրաքանչյուրը իր շահի ետեվից է ընկել,ինչպես սովորական թուրքը,ուղակի մի տարբերությամբ թուրք ավելի գերադասելի է քանզի բացահայտ է գործում,կառավարական օղակներում կան անձիք ,որ ընկնելով շահի ետեվից կամա թե ակամա Հայաստանը վաճառում են:Ի՞նչ ունենք մենք հիմա:Ունենք ծաղրի ենթարկվող պետական քաղաքականություն տնտեսական ճգնաժամ եւ նույնիսկ այն ժամանակվա գործազրկությունը գերազանցող ցուցանիշներ:Եւ փաստացի սրա մեղավորը այն դավահճանն է ,որ կանգնած էր այս ողբերգության ետեվում:Որ գնել էր  այդ 13 հոգանոց թուրքական ջահուկին:Հիրավի իմ բախտն էլ չբերեց ապրել անկախ Հյաստանում քանի որ, ամեն ճամփաս կախված է մեկ այլ երկրից:Հայաստանը կորցրեց իր անկախությունը 1999 թվականանի հենց այս օրը:Այսօրվա մեր ունեցած Հայաստանը ստալինյան բռնատիրության ժամանակ եղած Հայաստանից տարբերվում է միայն սույն դեպքերի նման դեպքերի առկայությամբ:Ո՞վ կարող էր այն ժամանակ մտնել խորհրդարան եւ մարդ սպանել:
Ինձ հույս են տալիս միայն Քահանայի որդու ասածները:Ես կսպասեմ ,որ այս քամին էլ ավարտվի,ո՛չ ես  եւ բոլորս մեր մարմնով կփակենք այս քամու ճամփան հանուն մեր գալիք ,պայծառ,Վազգեններով լի Հայաստանի:

No comments:

Post a Comment