Wednesday, November 14, 2012

Հեռանում եմ

Հեռանում եմ

Ես գնում եմ ,հեռանում եմ
Ես լքում եմ ,մոռանում եմ
Ես ջնջում եմ անջնջելին
Ես բուժում եմ անբուժելին:

Դրամը երբ պատռվում է
Ինչ -որ ձեւով միանում է,
Իսկ բաժակն այն,
Որ լցված էր կյանքի գինով,
Երբ ձեռքիցդ վայր է ընկնում
Պետք չի գալիս ու չի տալիս
Ինչ պետք է տար:

Ու ինչ արած,պիտ նկատեմ
Որ մեզանում դրամասերը վերստին
Նոր ոգով է կյանք մուտք գործել
Ու զրկում է,ցավեցնում է
Անտեղի էլ մեղադրում է արդարության մատուցողին,
Որ դողալով ճշմարտությունով թաթախված
Սեր հասցրեց նենգի լարած 
Մութ թակարդում մեռնողին:

Ես գնում եմ,հեռանում եմ
Որովհտեւ ստրկության ազատ բանտում մեռանում եմ,
Որովհետեւ աննարդյունք է ջահս վառած,
Որովհետեւ որոնումիս ընկերները ինձ նենգաբար մոռացել են,
Մոռացել է նաեւ հենց նա ,ով ջահ տվեց, ուղի տվեց
Պայքարելու համար հոգի տվեց:

Զազրելի է դառնում մնալ միջավայրում,
Որի վերջը փակուղի է,
Եւ սկիզբն էլ Դրոշակով է սկսվում
Ու վրան էլ արյամբ գրված <<ճշմարտություն>>:

Չփնտրեք ինձ ես գնում է ,
Ես սիրում եմ խաղալ խաղեր սկզբունքով,
Որ թե հաղթեմ ես կազատվեմ
Ո ւ պարտվեմ էլ գերի կնկնեմ,
Եւ ոչ խաղամ որպես արձան
Որի շուրջը շրջան բռնեն
Որի անունով երդվեն,
Ու վերջում էլ պատվանդանից նեքեվ գցեեն
Կամ Գողգոթան ճանապարհեն:

Ահա եւ վերջ ես գնում եմ:

No comments:

Post a Comment