Wednesday, November 14, 2012

Տրտունջք

Ուզում եմ լռել,երբեք չխոսել
Աչքերս փակել,ականջներս էլ
Խցանել թշվառ հոգիս տագնապով,
 Բայց դաժանության ու աչառության փոթորիկը քո
Մարում է ջահիս վերջին ճիգերը,
Փարոսիս լույսը՝ճանապարհ տվող,
 Հանգչել է տալիս:

 Կասե՞ս՝ինչու է քո ներսում սեւը
Սպիտակից էլ նույնիսկ վեր դասվում,
Ինչու՞ է խղջիդ սափորը հողե
Լցվել վրեժի անհագ ծարավով,
Եւ համբերության լայն ծովի տեղում
Անպատժելիությունից սրիկայական ճահիճ գոյացել:

Անձրեւ ես տալիս,որ հողի վրա քո արարածներն
Իրենց վախճանը հանկարծ չգտնեն
Ու քո օրհնությամբ անվերջ կանաչեն,
Իսկ ինչու՞ ես միշտ անձրեւից հետո հողմեր ուղարկում՝
Միշտ սառն ու դաժան՝ ինչպես եւ դու ես մեզ վերաբերվում:

Երբ սեւազգեստ հերոսի այրին սեւ հաց է ուզում
Նրա խնդրանքը քեզ չի էլ հուզում
Իսկ երբ անարգը նիզակ է ուզում
Ու քեզնից<<Թաքուն>> ավար է դիզում
Աչքերդ հանկարծ փակվել են ուզում
Ու հետնորդներիդ հիշել չես ուզում:

 Իսկ հիմա լսի՛ր.առաջարկ ունեմ
Արի բոլորիս ենքեր բաժանիր,
Բոլորիս խղջին մի մեծ քար գցիր,
Բոլորիս մեջքին բարբարոս գրիր
Ու մեզ ուղարկիր  քո կարգի համար
Արյուն խմելու:
Բայց մի բան հիշիր.այս անգամ գոնե
Առատաձեռն բարի շնորհքդ բոլորիս բաշխիր:

Սատանա՛, լսի՛ր իսկ դու ի՞նչ կասես
Քո նեղ պալատում մի տե՞ղ էլ չունես՝
Ասում են այնտեղ բոլորն այրվում են նույն կրակի տակ,
Նույն բազկի զարկն են կրում բոլոր բոլորը:
Եթե անես դա ինձ կհամարես
Քո խոնարհ ծառան:


No comments:

Post a Comment