Saturday, December 29, 2012

Մի օր էլ անցավ

Մի օր էլ անցավ .այն բութ օրերից
Որի կարիքը բնավ էլ չունեմ
Մի օր էլ անցավ .այն  սուրբ օրերից
Առանց որի ես ընթացք չունեմ:

Մի օր էլ անցավ .անգութ օրերից,
Որի գալստից սիրտս նվաղում,հոգիս տրտնջում
Մի օր էլ անցավ .այն խինդ օրերից,
Որ վերածվում է դրախտի հայլու:

Հենց այդ օրերին քո հրկեզ փայլից
Արեւը շիկնում, քո շուքից տրտմում
Ու մայր է մտնում
Իսկ դու չես գալիս...
Եւ քո փոխարեն ՝
Իբրեւ վերքերիս մի նոր թարմացում
Գիշերն է գալիս
Անողոք ,անսիրտ նա կուլ է տալիս
Եւ հրկեզ փայլդ, եւ մայր արեւից
Մխիթարանքի,նո կյանքի համար
Պարգեւանք տրված շողը արեւի:

Միթե՞ մինչ այսօր դու չես հասկացել,
Որ այս անիծյալ,
Միֆերով շինված անխախտ գիշերը
Ինձ ու քեզ բնավ ոչինչ չի տալիս .
Ուրվականներն են մեր լոկ  փարվում
Ժամերով մ նում ջերմ զրույց անում
Հետո հասկանում պահի սարսափը,
Մեր անողջամիտ
Անսիրտ ու անտեր այս ծով պարապը
Միրաժի նման ի չիք է դառնում:
Միթե՞ չգիտես ,որ ժամանակը
Այո՛ ,հենց այդ նույն,սին անճարակը
Ոչ ինձ է դառնում նոր սպեղանի
Եւ ոչ քեզ տալիս ինձ գնահատման մի առիթ եւս:

Այդ ժամանակը տրված է գալու
Եւ ոչ անդադար ողբագին լալու
Սեւը տրված է սպիտակին նոր արժեք տալու
Եւ ո՛չ նենգաբար երկրպագելու,պաշտելու համար:
Հույսը տրված է մոտ ընկերոջը
Միշտ տալու համար,ոչ ունենալու:
Կյանքը տրված է ոչ թե քանդելու,ապականելու
Այլ քո իղձերը,հոգու գանձերը
Վերստին անգամ ցույց տալու համար:



Մի օր էլ անցավ այն հին օրերից
Որ նորանում է եւ անդարձ գնում,
Մի օր էլ անցավ այն նոր օրերից
Որ հնանում ,փտում գնում է
Առանց բաղձալի քո ճառագումի....

Թե Ինչով է տարբերվում սողացող օձի ֆշշոցը մեր կողքին քայլող շան հաչոցից...

Շները հարձակվում են պատեհ ,անպատեհ առանց որեւէ պատճառի եւ սսկվում են հասարակ հարվածից:Իսկ  երբեւէ լսե՞լ եք որ օձը հետապնդի մարդուն եւ կծի:Իսկ մենք շանը անվանում ենք մարդու բարեկամ եւ ընկեր,օձին՝ ստորաքարշ:Նույն երեվույթն է հոմոսափիեսիկ ոլորտում:Սովոր ենք արժեւորել անարժաններին՝ պախարակելով մեր կողքին եղած լավը:Նսեմը երբ հրաժարվում է իր հերթական չարագործությունից մենք նրան մեծարում ենք,իհարկե,ի՞նչպես կարելի է ուրանալ այդպիսի զոհողությունը:Իսկ մեր կողքին կուչ եկած բարեկամը երբ ինքնապաշտպանության է  դիմում դառնում  եւ պայքարում է իր նվազագույն արժանապատվության համար  դառնում է զազրելի,եղկելի :
Հ ,Գ Չեք կարծում որ ժամանակն է վեարձեւությունների:

Thursday, December 27, 2012

Դիմակավորությունը ,որ դարձել է գերակա ուղղություն


Դիմակավորությունը ,որ դարձել է գերակա ուղղություն


Աստված ստեղծելով մարդուն նրա զոհը դարձրեց տվյալ պարագայում նրան հավասար արարծներին՝ կենդանիներին ,ապա հայտարարեց,որ ինքն է ճշմարտությունը ճանապարհը եւ կյանքը...
Այդ պահից նա սկզբնավորեց մարդկային հարաբերությունների մի անքակտելի գաղափարի ,որ կոչվում է <<դիմակ >>:Մի գաղափար,որը այսօր դարձել է շատ շատերիս ուղեկիցը եւ իր հզոր շղթաներով կապել է մեզ իբրեւ հավերժ ստրուկներ:Մերժե՛ք այն գաղափարը ,որ տարանջատումներ են մտցնում դիմակների եւ վերջիններիս կրողների՝դիմակավորների միջեւ:Չէ՞ որ նույն դիմակով են Աստծո տան խորան այցելում եւ՛ այն թալանել ցանկացող ստորաքարշ ավազակը եւ Աստծուց ողորմություն եւ փրկություն խնդրող նրա մայրը:Չէ՞ որ նույն դիմակն են հագնում եւ՛ փարիսեցիության նպատակով բարեգործություն անող  արարածները ,եւ՛ նրանք ովքեր անում են դա Աստծուց ողորմություն ստանալու համար:Եւ նույն դիմակն ենք հագել մենք բոլորս.երկրորդական է ,թե մեկս ապրում է արդար եւ ջատագովն է բարի գործերի ,եւ մյուսը որ ապրում է  սպանելով իր նմանին ,խմելով իր նմանի արյունը:Բոլորս էլ կյանք ասվածին տենչում ենք մի գաղափարի համար, որ կոչվում է շահ:Դրան հասնելու  ճանապարհն նույնացվում են բոլորիս դիմակները՝ինչպես նույնացվում ենք բոլորս մահկանացուն կնքելուց հետո:
Ընկերությունը  նույնպես դիմակ է.նույնքան խափուսիկ դիմակ ,որքան թշնամանքն է:Իսկ դիմակը իր է ,որը այժմ կրում են բոլորը:Մեկը  ի վերուստ տրված  կուսական դեմքը այլայլում  է   այպանված ու արդեն զազրելի դարձած  խոնարհ ծառայի ,մյուսը անվրեպ ու արնախում գայլի վտանգավոր ,բայց միեւնույն ժամանակ կանխատեսելի ու ազնիվ դիմակով:

Շնորհակալ եղեք ձեր թշնամիներին ,ովքեր ձեր լավագույն բարեկամներն են:Քանզի նրանց հագած դիմակը ամենաթափանցիկն է:

Wednesday, December 26, 2012

Հիմնային հակադրություն



Լուսավորյալ սուրբ ճշմարտությունը

Հանգրվան գտավ սին խավարի մեջ
Այդ ո՞վ է տեսել երկու զորեղներ,
Հզոր բեւեռներ
Մի տեղում լինեն:
Գուցե հենց մարդն է միակ առարկան
Որում սատանան Աստծո ձեռք բռնած
Կարող է պարել....

Սաշա Արեւորդի

Sunday, December 23, 2012

ՄՏԱՏԱՆՋՈՒԹՅՈՒՆ




Մանկությունից հետո գրիչը վայր դնելուց հետո 2010 թվականին սկսեցի գրել՝փորելով մտքից լցված անձավը:Ահա եւ առաջին ստեղծագործություն:Գիտեմ որ այնքան էլ հաջող չի այնուամենայնիվ ներկայացնում եմ ձեր դատին:

*********************************************************************************


Կրակ է թափվում աշխարհի վրա
Հրով է պատվում այս հողագունդը
Լափում տանում է բարիքը ամեն՝
Թողնելով կեղծիք ,սուտ,դառը չարիք:


Չարաձգտումը բարավանումը
Դարձել են մարդու եղբայր-ընկերը
Թողնելով խոստում ,թողնելով երդում
Խախտում են ամեն-ամեն մի դաշինք՝
Վազելով ստի,կեղծիքի,վատի,
Ոչնչացնելու արհամարելու,ոխակալության
Եւ իրենց համար մշտնջենական
Մի չարիք դարձած<<Ես>>-ի ետեւից:

Անգիտակցաբար կամ գիտակցաբար
Լույսը փոխում ենք սին խավարի հետ,
Կյանքը փոխում ենք դատարկության հետ՝
Զոհը դառնալով չար հրեշտակի:

Անիրա՛վ աշխարհ,քո զավակն եմ ես
Ազատության մեջ քո պատանդն եմ ես,
Կրակով լեցուն մի խարույկ եմ ես:
Թույլ մի տուր սուզվեմ քո խորը ծովում,
Կոհակներդ անվերջ շառաչեն,իսկ ես հառաչեմ,
Թույլ մի՛ տուր այրվեմ քո կարակի մեջ,
Ինձնից հիշատակ լոկ մոխիր թողնեմ:


Թող որ շանթ դառնամ,երկնքից պոկվեմ
փարվեմ չոր հողին ու հավերժ կորչեմ,
Թող աստղ դառնամ,գամվեմ երկնքին
Ու էլ ետ չգամ,
Բայց թող որ երբեք ամպրոպ չդառնամ
Ու չչարանամ....

Friday, December 21, 2012

Երբ նետի խոցող ծայրը բութ  է լինում, երկրորդական են դառնում եւ՛  նետի արագությունը եւ՛ կապարճի մեջ եղած  նետերի քանակը:Նետդ հսկայական արագությամբ կգա,կբախվի թիրախիդ մարմինին,կկոտրվի եւ պարտված ստրուկի նման կգահավիժի ներքեւ:
Նախ սրիր նետի խոցող ծայր ,ապա մտացիր հարվածի քանակի մասին:

Saturday, December 8, 2012

Ազատությունն այն չէ միայն , Որ ծնվում է մեջքիդ ուղված պիրկ պարանի զարկից միայն Այն ծնվել է,որ արթնանա քո ձեռքերով ուրիշներին մատուցելու համար միայն Թե չես կարող ,ձեռքդ խոթիր գարշ բերանդ,բռնիր լեզուդ , Որ ապիկար այդ օրգանով չոռնաս էլ՝ Ազատություն....

Sunday, December 2, 2012

Հայաստան ուրխացիր դու տոնածառ ունես


Հայաստան ուրախացիր դու տոնածառ ունես:Գրողը տանի  ուրախացիր չէ՞ որ դու այնքան անտառներ ունես  ,որ կարող էս մի քանի տասնյակ եղեվնի հեշտ ու հանգիստ  կտրել եւ հանգիստ մեկ ամիս ուրախնալ ողբալի վիճակովդ:Ասենք ինչու՞ է օրինակ  աշխարհի զարգացած երկրների 90 տոկոսում ,որտեղ անտառները կազմում են երկրի 50-60 տոկոսը Սուրբ ծննդյան տոնին ընդառաջ տեղադրվում արհեստական եղեվնի իսկ մեր երկրում որտեղ անտառները կազմում են ընդամնենը 3-4 տոկոսը հատվում տասնյակ ծառեր:Հետո էլ բողոքում ենք թե անտառներ չունենք:Եթե հաշենք ,որ այդպես անխանա ձեւով Ամանորը տոնեն նաեվ պետության մեծամեծերը  /իրենց հատուկ ճոխությամբ  10-20 եղեվնի/ ապա բնականաբար չենք ունենա անտառներ:Իսկ բնապահպանության նախձարարությունը  ավանակի ականջում քնած է,կամ արթնանում է ,երբ որպես քաղաքական  գործիք պիտի օգտագործվի:
Սաշա Արեւորդի