Tuesday, December 31, 2013

Երեկոդ բարի, իմ առցանց ընկեր

Այս գրառումը թողել էի ուղիղ մեկ տարի  առաջ ֆեյսբուքյանս էջում,իսկ հիմա կիսվում եմ նույն գրառումով այս անգամ բլոգումս :

 Երեկոդ բարի սիրելի  առցանց
ընկեր:Ի՞նչպես ես:Գիտեմ,գիտեմ,կարող ես չասել:Նշել ես Ամանորը:Ձեւը այնքան էլ կարեւոր չէ,կարեւորը,որ զգացել ես շունչը ամանորյան:Գուցե պահը ստիպեց ժպտալ,գուցե մի քիչ տխրեցիր:Գրառմանս միջոցով ուզում եմ քեզ մոտ արթացնել,նոր շունչ տալ այն գաղափարական վեկտորին,որ կոչվում է <<արժեւորում>>:Մի՛ դժգոհիր ,որ անցած տարի չունեցար այփադ,ուրախացիր որ չկորցրիր ունեցածդ պարզ հեռախոսը:Եթե առողջ ես ՝ գոհունակություն հայտնիր,եթե քեզ մատուցվել է փորձության հիվանդություն տեսակը,ապա ուրախացիր,որ կաս,արժեվորիր քեզ տրված առողջանալու հնարավորությունը:Տխրությունն էլ հիրավի հնարավորություն է ուրախությունն արժեվորելու:Ապրիր այնպես ,որ մայրդ չփոշմանի քեզ աշխարհ բերելու ,հայրդ քո վրա գումար ծախսելու համար:Կյանքը փորձություն է,իսկ չար մարդիկ փորձությունը չհաղթահարած մարդիկ:Մի ստորացիր երբեք,մի տրվիր զգացմունքայնությանը,մի խոստացիր սեր,երբ պարուրված էս փորձությամբ .կձախողես եւ՛ փորձությունդ,եւ այն մարդու կյանքը ում խորհուրդ էս տվել: Պահիր այն գաղափարախոսությունը,որի համար ծնվել ես:

Thursday, November 7, 2013

********

Երբեք չեմ փորձել աշխարհը փոխել
քանզի վստահ եմ,
ինքս ինձ փոխել
անկարող եմ ես:
ուր մնաց փոխեմ
երկրագունդը ողջ:

Իսկ ինչպե՞ս փոխել
ինչպե՞ս արգելել
թշվառին մուրալ,
սողունին սողալ,
երկչոտին փախչել
պոռնիկին ման գալ:

Ու ի՞նչ հիմունքով
կույրին ստիպել
նետել ձեռնափայտը
դատապարտվածին
ինչպե՞ս ստիպել
չպատերազմել:

ԱՄԵՆՆ ԱՅՆՊԵՍ Է,ԻՆՉՊԵՍ ՊԻՏ ԼԻՆԻ:
թույլը պիտ ընկնի

ծույլը ետ կընկնի
ջուրը պիտ հոսի
ձյունը պիտ տեղա
իսկ անճարակը
միշտ գրիչ բռնի:

Հեղինակ ՝ Արևորդի: Sunchild

Sunday, October 6, 2013

*****

Ղեկավարները ձեռքերը դրին լայն գրպանները.
Շահամոլ դարձան,
Խեղջ ժողովրդի վրայով անցան
Ու գազան դարձան...

Գրողները մեր  գրիչը տարան ղեկավարների քսակները լայն
Ու ծախու դարձան
Ու ամրոցը մեր
Երգիչների պալատական
Հանգրվան դարձավ:

Մտավորական ունենք բյուրավոր
Մեկն ազգայնամոլ կամ ազգավաճառ ՝
Քսակից կախված.
Մեկը սոսկ մասոն
Իր էժան գլխին
Պատուհաս դարձավ:

Սերունդներ կգան:
Օրինակ է պետք:
Իդեալ է պետք:
Չկա՞ իդեալ:
Կա ճարահատյալ անդնդատենչ զոհ
Ու վեհ մի բարձունք,
Որին նախիներն
Այո՛ հենց նախկին ղեկավարները.
Ազնավազարմ .մեր գրողները
Մտավորական իմաստունները
Ազնիվ պայքարով  ու բարձր պատվով
Հանգրվան գտան...

Saturday, June 8, 2013

Մարիամին որոնելիս/մաս 1/

Երբ ինձ պետք էր,որ տեղավորվեիր զգեստում,որը քեզ համար էի թել-թել կարել,դու հրաժարվեցին ՝ պատճառաբանելով,որ հագուստը չվերցնելու պատճառը կարերի թուլությունն է:Վստահ լինելով ճարահատյալ պատանու աղերսով արցունքով ամրացած կարերի վրա,մի կողմ թողեցի գոռոզությունը,որը հազիվ էր սահման դնում չափազանց պարզությանս պատճառով ուրիշի աչքերով իմ կերպարի մասին ձեւավոորված հիմարի եւ չափազանց  հիմարի կարծիքի միջեւ,հատ առ հատ քանդեցի բոլոր կարերը եւ ագուցեցի այս անգամ քրտինքով ու արյունով,որոնք երկուստեք ձեւավորվել էին տղամարդկային որակների  զայրույթի հետ ուղեկցվող կուտակումից:Արդյունքում քո ցեղից շատերը եկան եւ ասացին,որ մենք նույն Աստծուն ենք դավանում,եւ լավ կլիներ ,որ մի ամուր կառույց շինեինք եւ միասին մնաինք:Չհամաձայնվեցի.տաճարի փողն միայն ինձնից է պահանջվում ,ծախու աղոթքը ՝ իրենցից:Դու էլ եկար,իզ զարմանս ինձ ,քեզ դու եկավ եւ՛ հագուստի չափը ,եւ՛ կարերի որակը:Բայց տաճարը քո գաղափարներին դեմ էր,նախընտրեցիր մատուռը,որի դուռը դու պիտի գնեիր եւ դնեիր:Համաձայնվեցի,սակայն շուտով դուռը սկսեց ճռալ,եւ հիմա ափսոսում եմ այն տարածքի համար,որի վրա մատուռի փոխարեն մի վաճառական կարող է
կրպակ դնել:Եւ՛ նրա ընտանիքը ինձ կօրհներ,եւ հայրս ինձ կենդանի կտեսներ:

Thursday, May 9, 2013

Մեղադրանքը նետ է

Մարդու առավելությունատիպ  թերություններից  մեկը այն է ,որ միշտ մոռանում է իր անցած ճանապարհը...
Մեղադրանքը սուր նետ է,որը միշտ դիպչում  է,անկախ նրանից թե դիմացինդ արժանի էր դրան թե ՝ ոչ:Ամեն մեկս պիտի տերը լինի իր արձակած նետի ՝ չխուսափելով թե՛ լավ հետևանքներից թե՛ ՝վատից:Դրա համար առաջին հերթին  նետաձիգ դառնալուց առաջ պետք է  հարց տալ խղջին, թե արդյո՞ք  նա բավարար գործեր ունի արած այդ պատասխանատու ուսադիրը կրելու համար:Պետք է առաջինը մտքում դաջել այն միտքը ,որ դիմացինդ էլ է պոտենցիալ նետաձիգ ...

Ս.Արևորդի

Friday, May 3, 2013

*****

Մերժել է պետք այն մարդասերին
Որ զոհ է գնում երազանքներին
Ու միանգամից գցելով իրեն
Կառափնարանի  սև բակում նորեն
Պահանջ է դնում,որ իրեն ներեն:

Մերժել է պետք  անձուկ  մտքերի
Տիրակալներին...
Լինի մեծ գլխով,լինի մեծ սրտով:
********
Եւ կովը կարմիր երկար թափառեց
Հոգեգույն կաշի իրեն չճարեց:
Իսկ դուք փորձում եք զգեստներ կարել
Հոգին նրանում այլաձեւ բերել...

Monday, April 22, 2013

Սրտի ու մտքի միջև


Սրտի ու մտքի միջև
Սեպերն են սուր իջել:
Նավապետը զուր քնել
.
Ղեկն է ըմբոստացել:

Այդ սի՞րտս է անճարակ,
Որ  սիրում է ճերմակ
Թե միտքս է մոլորվել
 Արդարից օտարվել:

Եւ ոխակալ կյանքիս
ժանիք պիտի խրեմ:
Հարց պիտ ձևակերպեմ,
Տառապանքով թրծեմ
 Եւ շպրտեմ դեպի
Զորությունը նրա:

Պիտի ձայն տամ մտքիս,
Ձայնիս ելևէջ տամ
Ու ողբագին ոռնամ:
-Ու՞ր է ճշմարտությունն ,
Որ ինքդ էիր հնում,
Ու՞ր է խոստումդ հին
Որ կմնաս մեզնում,
Եւ ու՞ր  ենք մենք արդյոք,
Որ այսօր քոնը չենք
Այդ ու՞ր ենք  չքացել,
Որ ձայնիդ անհողե
Անհաղորդ ես թողել:

Տու՜ր ինձ արդարության
Ստորագույն նմուշ,
Որ արտապատկերեմ 
Օրինակը նրա,
Դաջեմ նվաղ սրտիս
Ու թող հավերժ մնա:

Գուցե այդպես գոնե
Հորձանուտներումդ
Կածանս միշտ գիտցեմ,
Որ զոհը չլինեմ
Հրդեհի դառնահոտ,
Որ ծնունդ էր առել
Աղոթքիցս մոմե:

Տու՜ր ինձ իմաստություն:

Tuesday, April 16, 2013

ՌԵՔՎԻԵՄ

ջերմացնող արեւ:ժպտացող  երկինք:
չերգված երգ:որբ ճշմարտություն:
սեւ ուրախություն:ծաղրանքի հոտ:
հաղթածի գովերգ:Տոթ ջերմություն:
մահահոտ:

անկատար սիմֆոնիա:
օգտագործված դաշնամուր:
համեստ ջութակ:պարտված թմբուկ:
հեռահունչ շեփոր:
չերգող երգիչ:

ոտնահետքերովով ճանապարհ:
չնվաճված ելակետ:
դրված վերջակետ:

անբիծ հայացք:
անսահման սեր:
սեւացած սպիտակ հայացք:
անժամանակ սպիտակ դառնալ կամեցող:
որոշված ուղղություն:
վերջակետ:

Monday, April 1, 2013

Զարմանք

Եւ երեկոն է
Իբրեւ պերճ հրճվանք ՝ քարացած կյանքի,
Իբրեւ փողոցի  անտերունչ  մի  շուն,
Զոհի պես եկել,
Գամվել է կյանքի
Սևերես էջին:

Ամեն ինչ մուգ է.
Տե՜ս  իմ բարեկամ
Սպիտակն էլ է
Հագել սեւ զգեստ:
Գուցե հենց մեզ է աչքի տակ առել
Ու սպասում է ՝իրեն կփնտրենք
Շատ փնտրելով էլ հաստատ կգտնենք,
Ու մեզ կգրկի ,ընծաներ կտա:

Ու այդպես է միշտ.
Հազար լուսավոր ու դժբախտ բախտի
Դռներ  են բացվում,
Բայց արի ու տես
Որ անաչառ ես ո՜վ մարդ արարած
Քո անմեղությամբ լքյալ չես թողնում
Ոչ մի բացված դուռ,
Ինքդ ես գոչում դռների զարկից
Ինքդ ես օրհնում դռան բացվելը,
Ինքդ ես անիծում քո չընտրած դուռը...

Ու գուցե այսպես
Ես էլ հեցն քեզ պես
Սեւ դռան առաջ
Ինձ եմ հարդարում
Որ իմ սեւ լույսին
Չթողնեմ անսիրտ
Թշնամու հույսին:

Գիտե՜ս  ոռնում եմ
Ուսերիս գամվող ամեն մի մեխից
Որ մարմինս մեղկ
Ընծա է հաձնում  սեւ չորափայտին:
Չնայած գիտեմ չորափայտն է սեւ,
Մեխն է ցավեցնում,
Ոչ թե ուսերս խարազանողը:

Եւ երևի թե մի շրջան էլ կա
Մինչև ավարտը:
Դեռ մի անգամ էլ իրար կփարվեն
Սեւն ու ճերմակը
Եվ ամեն մեկս կնտրի իր դուռը,
Կամ բաց կմնան դռներն երկուստեք:


Tuesday, March 19, 2013

Նորից եկել ես

Դու նորից եկել ես,
Որ ժայռը քարացած
Դարերով փափագած
Անդունդի գիրկն  ընկնի:

Դու նորից եկել ես,
Որ որբուկին խռոված,
Մարդկանցից նեղացած
Ստիպես չարիքին
Լացի կերպարանք տալ,
Եւ արեւին տեսնել
Մաքրագործված աչքով:

Դու նորից եկել ես,
Որ ծառը չորացած
Մի անգամ էլ զգա
Շունչն այն հոգեհմա,
Որ գարունն է  բերել,
Որ գարուն է բերել:

Դու նորից եկել ես
Կասկած առաջացնես
Ճգնավորի հոգում:
Նրան ապացուցես,
Որ սերդ օրավոր
Զոր է Զորավորի
Հավերժահաս սիրուց:

Դու նորից եկել ես,
Որ նորից հեռանաս:

Monday, March 18, 2013

Վերջին հերոսը


Երեւի մայրամուտի վերջանալու եւ արեւի վերջին ճառագումների կորստի վախն էր,որ ստիպեց ութսուն տարիների անսհաման սերը,բերկրանքը,տխրությունը, կենապիղծ հիասթափությունները շալակած ծերունուն վերցնել խրճիթի հարավային կողմում դրված աթոռը իր տակից եւ հանգրվանել իր հնամենի ներկայությունը դժկամությամբ տանող մահճակալում:Աչքերը կարծես հրաժարվում էին փակվել, չնայած մարմնի մյուս մկաններն արդեն կատարել էին ծերացած ուղեղի հրամանը:
Ծերունու համար ամենը ներդաշնակություն էր, եւ ամեն մի վարկյանը նա ընկալում էր ,որպես կյանքի հրաշագեղ սիմֆոնիայի պերճաշուք ելեւէջ:Թերեւս երիտասարդ տարքում,վարկյան ասվածը նրա համար ժամանակի սահմանափակ եւ իմաստազուրկ դարձած  միավոր էր,որն օգտագործում էր իր հաշվապահական գոծունեությունը չուշացնելու համար,եւ որը նա նվիրում էր հանուն Ստալինի փառքի ՝ աշխատանքին:
Ծերունու մտքերի ներդաշանկաությունը խախտվեց իր անվանակից թոռան անակնկալ սենյակ մուտք գործմամբ:Վերջինս սենյակի դուռը բացեց այնպիսի աճապարությամբ,ինչպես իր պապն էր վայելում կյանքի վերջին վարկյանները:Տասներկու տարեկանին մոտ տղան բղավեց:
-Պապի՜կ,ադրբեջանցիները նորից հարձակվում են,հայրիկը ասաց,որ փոխանցեմ քեզ շուտ վերցնես անձնագիրդ եւ կոտսյումդ,որ նոր էր նվիրել,եւ ինձ հետ գաս գյուղի սկիզբ.Նա մայրիկի հետ մեզ է սպասում:
-Իսկ ինչու՞ պետք է թողնեմ հանգիստ մահճակալս եւ  ցավից ոռնացող ոտքերովս վազեմ ձեր հետ ՝ինչ որ անհայտ ուղղությամբ,-ասաց ծերունին ՝ անճարությյունից դեմքին առաջացած ժպիտով:
Թոռը տեղի չտվեց եւ շատունակեց.
Պա՜պ,եթե մեզ հետ չգաս,քեզ կսպանեն թուրքերը,ասում են ՝ վաղը արդեն այստեղ կլինեն:Հայաստանից մեքենաներ են բերել,որ Երեւան գնանք:Արի՜ խնդրում եմ:
-Բալե՛ս ,երբ քառասունհինգին մեր  ճամբարի մոտ մի թշնամու տանկ ոչնչվացվեց ես դարձյալ մենակ էի,այն ժամանակ էլ ձեր պես մտածողներ կային: Հիմա ծերացել եմ ,չեմ կարող թշնամի սպանել,բայց հիմա չեմ էլ ուզում անել դա:Ափսո՜ս ,շատ ափսոս ՝ բոլորս դա  հասկանում ենք կյանքի վերջում միայն,եւ նրանից չէ,որ ծերանում ու բարիանում ենք,ուղակի մարդ տեսակը սովորել է ոչնչացնելու:Պապս ասում էր ,որ այդպիսով մարդը իր վրեժն է լուծում Աստծուց ,իրեն դրախտից վտարելու համար:Այն ժամանակ ես ոչնչացրեցի տանկը,որովհետեւ մեջքիս կանգնած էր ամբողջ խորհրդային բանակը ,ճնշում էին ՝ ստիպելով հաղթել եւ եթե չկարողանայի հաղթել ,ստիպում էին պարտվել:
Պա՛պ,հիմա ես ի՞նչ անեմ,պապային ի՞նչ ասեմ,-հուսահատված վրա պրծավ թոռը:
-Գնա՛ բալես,միայնակ կպայքարեմ եւ կհաղթեմ:Իսկ դու գնա՛ եւ միացիր ծնողներիդ,եւ փոխանցիր բոլորին,որ ես միայնակ չեմ,այս մարտում իմ կողքին է նաեւ թշնամիս.նրա երակներում էլ արյուն կա ,իմ երակներում էլ,նա էլ գլուխ ունի  ես էլ,նա էլ կրծքավանդակում մի անպիտան օրգան ունի,ես էլ սիրտ ունեմ:
Չնայած թոռը չէր հասկանում պապի հիմնական ասելիքը,սակայն սիրտ բառը նրա աչքերն էլ լցրեց արցունքներով:Մանկական ամբողջ ուժով գրկեց պապին ,եւ ծերունական ձեռքերն էլ նրա մեջքին փաթաթվեցին:Թոռան անկարեկից արցունքները փարատելու եկավ պապի լալագին ոռնոցը,
-Գնա եւ ասա մորդ,որ երբեք չանիծի թշնամու մորը ՝ կորցնի իր որդուն,որովհետեւ իմ որդին էլ իմ համար է թանկ:
Դռան բռնակը իջավ ներքեւ,ապա նույն համառությամբ վերեւ ՝  հետը բարձրացնելով աստիճանաբար սառչող մի քանի աղոտ կաթիլներ:
Ծերունին հանգիստ էր,նրան բնավ էլ չէր վախեցնում թոռան հայտնած թշնամու հարձակման մասին լուրը:Վառեց սիագրետը եւ իրեն նվիրեց մտքերի անրջային թովչանքին:Հիշում էր մանկությունից մինչեւ այսօրվա մեղմասահ ,բայց մահաբեր դարձող օրը,ազգանվեր Արամ Մանուկյանից Ստալին Հիտլեր :Ու մտածում էր նոր հերոսի մասին,հերոս,ով կգա եւ կանի քայլ,որը իր համար կունենա այնպիսի հեղաշրջող նշանակություն,ինչպիսիք էին Առաջին եւ Երկրորդ հանրապետությունները,Հիտլերի դեմ եղբայրական ոգու արտահայտումը:Աստիճանաբար հուշերը սկսեցին իրենց չորացած մատներով փակել ծերունու անգույն կոպերը:
<<Դու գնա տես սենյակում ինչ կա պիտանի,վերցրու, ես էլ գնամ փողոցները ստուգել հո չեն ծպտվել ու կամենում պայքարել>>:Դուռը ,որի վրա ծերունին դաճել էր միօրինակություն բառը,բացվեց անսպասելիորեն եւ ստիպեց տասժամյա քուն վայելած ծերունուն աչքերին ՝ բացել:Սենյակ խուժացի ձեռքի սեւ փողը անվստահություն էր ներշնչում ծերունուն եւ նա սկսեց աչքերը չռել ՝ նմանվելով ձեռքերումդ գթություն խնդրող աղավնու:Հետո սկսեց լայն ժպտալ ՝ աչքերում երեւեակելով աստվածային փայլ:Ո՛չ ներս խոաժածի ահեղ դեմքը ստիպեց ծերունուն վեր կենալ,ո՛չ էլ նրա ձեռքի իրը,որից ինքն էլ էր կրել քառասունհինգին:
-Գյավու՛ր,քնա՞ծ ես մնացել ինչ է,չես գնացել այստեղից ,-բառաչի նմանվող ծիծաղով ասած ներս խուժած օտարականը:
Ծերունին բոլորվին էլ դեմքում անհանգստության նշույլներ չունենալով ասաց,
-Ո՜չ բարեկամս,միամիտ էին աչքերս փարվել իրար,երեւի հոգնածությունից,ես քեզ էի սպասում:
-Ի՞նձ ես ծաղրում ի՞նչ է,-գոռաց օտարականը՝ ձեռքի իրի կոթը ծերունու գլխի հետ միասնություն կազմելով:
Ծերունին հարվածից խոժոռվեց,ապա  նորից ժպտաց եւ ասաց,
-Ուզու՞մ ես արյունս քամեմ եւ ամբողջը քեզ տամ:
-Զառանցու՞մ ես ծերուկ,իմ ինչի՞ն է պետք քո պիղծ արյունը:
Իսկ սիրտ ուզու՞մ ես,ես իմը մեծ սիրով կնվիրեմ քեզ,որ դու էլ զգաս այն,ինչ ես եմ զգում քո ամեն հարվածից:Ու՞մ է պետք այս խաղը,եթե քեզ ո՛չ իմ արյունն է պետք,ո՛չ էլ սիրտս,Ի սեր Աստծո ուրեմն քո  ինչի՞ն եմ պետք ես:Վստահ եմ քո հորը դուր չէր գա,եթե տեսներ թե ինչպես ես իրենից ոչինչով տարբերվող մեկին սպանում:Իսկ իմ հոր համար միեւնույն է.նա իրենը ասելու է իմ հետ գործերդ ավարտելուց հետո:Սպանի՛ր ինձ եւ դարձիր վերջին հերոսս,այո՛ հերոսը,քանզի դու կարողանում ես կյանքիս էջեր բացել եւ փակել,իսկ ես Աստծուս արդեն չեմ հավատում,քանի ,որ նա ասում էր,որ միայն ինքն է իզորում մարդկային ճակատագրեր որոշել:
Ձգանը 3 սանտիմետր առաջ գնաց:Հարեվան երկրի դպրոցի պատին առանձնացված նկարների կողքին եւս մեկը ավելացավ ՝ ղըհրեման[1]մակագրությամբ:





[1] 1Ղըհրեման-հերոս/ադրբեջաներեն/: