Thursday, January 31, 2013

Բոլորս էլ մարդ ենք, հավասար՝ անկախ ազգային, ռասայական պատկանելիությունից




Հայաստանում եզդիները կարողանում են ակտիվ գործունեությոն ծավալել և այօր արդեն մշակութային բնագավառում եզդիները ունեն որոշակի հաջողություններ: Մեզ համար հետաքրքիր էր, որ եզդիների շրջանում հատկապես բավական ակտիվ են երիտասրադները: Սաշա Արևորդին (Սուլթանյան) ստեղծագործում է: Սաշան բանաստեղծություններ գրում է մանուկ հասակից, իսկ այսօր արդեն իր բանաստեղծություններում կարելի է տեսնել փիլիսոփայություն: Slaq.am-ը զրուցեց Սաշա Արևորդու հետ: Հարցազրույցը ստորև.
Հարգելի Սաշա գիտենք, որ բանաստեղծություններ ես գրում և սովորում ես պետական համալսարանում: Կպատմես, թե որ տարիքից ես սկսել բանաստեղծություններ գրել:
Գրել սկիսել եմ 8 տարեկանից:Սկզբնական թեմաները հայրենիքն էր հայրենասիրություն,Հայաստան աշխարհը և նրա պատմությունը:Այն ժամանակ դեռ ազգիս պատմությունը չգիտեի, չգիտեի ՝ ինչ ճանապարհ են անցել նախնիներս:Բոլորրի նման հաճախում էի հայկական դպրոց:Հետո որոշակի դադարի ժամանակաշրջան եղավ,որը ազդեց նաեւ հետագա թեմաների ընտրության վրա:Հիմա գրում եմ հիմնականում խոհափիլիսոփայական թեմաներով,փորձում ստեղծագործություններումս գտնել մարդ արարածի դերը աշխարհում
Սաշա այս տարիքում բավական հավաքված ստեղծագործություն ունես, որքան որ տեղեկացանք: Պատրաստվու՞մ ես տպագրել քո ստեղծագործությունները, որպեսզի այն հասանելի լինի շատերին:
Այո ներկայումս արդեն իսկ տպագրության է պատրաստ իմ «Որոնումների ճանապարհին» բանաստեղծությունների շարքը, որը «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության աջակցությամբ կտպագրենք մոտակա ժամանակներում:
Կասես, թե որն է քո կյանքի գաղափարախոսությունը: Խնդրում ենք նաև նշածդ բանաստեղծությունների շարքից մի պատառիկ մեջբերել:
Անկախ ամեն ինչից ուզում եմ արտահայտել ստեղծագործական եւ ընդհանրապես կյանքիս գլխավոր գաղափարախոսությունը:Բոլորս էլ մարդ ենք ,հավասար՝անկախ ազգային ռասայական սոցիալաական պատկանելիությունից:Նույնիսկ թուրքը ինձնից ոչնչով ցածր չէ ՝ նա մեղավոր չէ ,որ թուրք է ծնվել եւ դաստաիարակվել անմաբարոյական արժեքներով:Ես ինձ ազատ ու բավար,արված կազգամ այս աշխարհում հավասարաության եւ արդարության վերականգնման դեպքոււմ:Վերջինը ցավոք հիմա բացակայում է:
Իրերը ՝ իրենց անուններով
Եւ մեզ թվում է,թե մարդը որ կա
Մարդ է իրապես ՝ այնպես ինչպես կա:
Մարդ չէ այն մարդը,որ մարդ է օգնում
Հատուկ պամանով ,հատուկ դրությամբ եւ հատուկ կարգով:
Եւ մենք էլ նրա ՝ այդ մարդասերին,
Մարդասիրության սին գործի համար
Դափնի շռայլենք անթիվ-անհամար:
Մարդ է այն մարդը,որ մարդուց անկախ
Իր կողքի մարդուն մարդ է դարձնում,
Կամ այնպես անում ,որ հենց այդ մարդը
Իր նման մարդուն հանկարծ տեսնելիս
Ոչ թե խուսափի ուՃամփան փոխի.
Այլ արագ վազի,աչքերին նայի,վիշտը կարեկցի:
Ա՛յ սա է մարդը....
Աղբյուր ՝ Slaq.am - Լրատվական աղբյուր

Monday, January 28, 2013

Իրերը ՝ իրենց անուններով




Եւ մեզ թվում է,թե մարդը որ կա
Մարդ է իրապես ՝ այնպես ինչպես կա:
Մարդ չէ այն մարդը,որ մարդ է օգնում
Հատուկ պամանով ,հատուկ դրությամբ եւ հատուկ կարգով:
Եւ մենք էլ նրա ՝ այդ մարդասերին,
Մարդասիրության սին գործի համար
Դափնի շռայլենք անթիվ-անհամար:
Մարդ է այն մարդը,որ մարդուց անկախ
Իր կողքի մարդուն մարդ է դարձնում,
Կամ այնպես անում ,որ հենց այդ մարդը
Իր նման մարդուն հանկարծ տեսնելիս
Ոչ թե խուսափի ուՃամփան փոխի.
Այլ արագ վազի,աչքերին նայի,վիշտը կարեկցի:
Ա՛յ սա է մարդը:

Թուր չէ այն թուրը,որ ստեղծված է
Հետդ կրելու ,կորսված հոգիդ վերագտնելու
Սին կամքի համար:
Թուր է այն թուրը,որը միշտ սուր է
Եւ միշտ սրվում է ինքնաբերաբար ՝
Երկիր ներխուժած խուժանի արյամբ:
Ա՛յ  սա է թուրը:

Ցանկությունն այն չէ,
Որ հենց կամենաս,
Ոտքերդ պարզես ու հանգստանաս
Ինքն իրեն,հանգիստ,առանց տանջանքի
Ի կատար ածվի:
Ցանկությունն այն է,
Որ կամենում ես բառերով ասել
Լեզուդ է նույնիսկ քեզ ընդիմանում
Ու կատարվելիս կուռ ճակատիցդ քրտինք է ծորում
Ու կատարվելիս այդ համեստ հոգիդ հանգիստ է զգում:
Ա՛յս է ցանկություն:




Թշնամին նա  չէ,ով խրամատում
Միշտ զենք է պարզում,
Տարածքը հսկում եւ հաճախ խոցում:
Թշնամին նա է,ով կողքդ նստում,
Ով հետդ խոսում
Ու հաջորդ քայլից քեզ ոտք է մեկնում
Բարձրունքից գցում:
Սա՛ է թշնամին:

Եւ ազատությունը այն մեկը չէ,որ
Ծնվում է այն ժամ ,երբ մեջդք է այրվում
Թշնամու ուղած մտրակի ցավից
Ազատությունը հենց այն է միայն,
Որ քո ձեռքերով հրամցնում ես
Քեզնից տարբերվող քո բարեկամին:
Ազատությունը հենց այս է ,որ կա:


Այդ կյաքը այն չէ,
Որը պարզապես մարդիկ ապրում են
Ու հող են դառնում:
Կյանքը հենց այն է,
Որ նենգ թշնամուդ անողոք ցավից
Դու էլ ես ցավում....
Որ ընկերոջդ ուրախությունից
Դու էս ամենից մեծ հրճվանքն ապրում:
Եվ երբ մեռնում ես
Բոլորի նման պաղ հող չես դառնում.
Հոգի էս առնում ու վեր ես հառնում
Ու լույս ես դառնում:
Հենց այս է կյանքը:

Monday, January 21, 2013

Եզդի ուսանողը գրում է Հայոց ցեղասպանության և հայ-ադրբեջանական հակամարտության մասին

Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի ուսանող, ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանը (գրական անունը՝ Սաշա Արևորդի) գրում է Հայոց ցեղասպանության և հայ-ադրբեջանական հակամարտության մասին: 168.am-ի հետ զրույցում Սաշիկ Սուլթանյանն ասաց, որ իր աշխատանքներին ընթերցասեր հասարակության որոշ հատված արդեն իսկ ծանոթ է:
«Գրել սկսել եմ 8 տարեկանից: Սկզբում թեման հայրենասիրությունն էր, հայրենիքի կարևորությունը, Հայաստան աշխարհը, նրա պատմությունը: Այն ժամանակ դեռ ազգիս պատմությունը չգիտեի, չգիտեի՝ ի՞նչ ճանապարհ են անցել նախնիներս: Բոլորի նման հաճախում էի հայկական դպրոց: Հետո  դադարի ժամանակաշրջան եղավ, որն ազդեց նաև հետագա թեմաների ընտրության վրա»,- ասաց Սաշա Արևորդին՝ հավելելով, որ, թեև իր ստեղծագործական լեզուն հայերենն է, սակայն հույս ունի, որ մի օր կկարողանա ստեղծագործել նաև եզդիերեն:
«Եզդիերեն գրելու համար, ցավոք, բառապաշարս չի բավարարում, թեև հաճախ փորձեր լինում են: Աչքաթող չեմ արել նաև մյուս հայրենիքս ՝ Հայաստանը: Հայոց եղեռնի մասին շարք ունեմ, որը տպագրվել է և բավականին բարձր է գնահատվել: Հիմա էլ գրում եմ վեպ հայ-ադրբեջանական հարաբերությունների ծանր հետևանքների մասին: Բավականին ուսումնասիրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունները: Զրույցներ եմ ունեցել նաև ադրբեջանցիների հետ: Նպատակս Ադրբեջանին խարազանելը, Հայաստանին բարձրացնելը կամ հակառակը չէ, ուզում եմ այդ ամենի թոհուբոհում ցույց տալ մարդուն՝ որպես անմեղ քաղաքացի, դատապարտել բոլոր տեսակի ռազմական բախումները»,- ասաց Սաշա Արևորդին:
Հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ ընթերցողները չեն ընդունի ազգությամբ եզդի գրողի կողմից հայ-ադրբեջականական հարաբերությունների կամ Եղեռնի մասին նկատառումները, նա պատասխանեց. «Այդ հարցն է պատճառը, որ աշխատանքս դեռ չի տպագրվել: Բայց անպայման լույս կտեսնի՝ անկախ ամեն ինչից: Ամենայն հավանականությամբ, կթարգմանեմ նաև ռուսերեն: Գուցե Ադրբեջանում էլ ընթերցվի, ու ինչ-որ բան կարողանամ փոխել մարդկանց մտածելակերպի մեջ»:
Աղբյուր ՝http://168.am/2013/01/19/167207.html