Հայաստանում
եզդիները կարողանում են ակտիվ գործունեությոն ծավալել և այօր արդեն
մշակութային բնագավառում եզդիները ունեն որոշակի հաջողություններ: Մեզ
համար հետաքրքիր էր, որ եզդիների շրջանում հատկապես բավական ակտիվ են
երիտասրադները: Սաշա Արևորդին (Սուլթանյան) ստեղծագործում է: Սաշան
բանաստեղծություններ գրում է մանուկ հասակից, իսկ այսօր արդեն իր
բանաստեղծություններում կարելի է տեսնել փիլիսոփայություն: Slaq.am-ը
զրուցեց Սաշա Արևորդու հետ: Հարցազրույցը ստորև.
Հարգելի Սաշա գիտենք, որ բանաստեղծություններ ես գրում և
սովորում ես պետական համալսարանում: Կպատմես, թե որ տարիքից ես սկսել
բանաստեղծություններ գրել:
Գրել սկիսել եմ 8 տարեկանից:Սկզբնական թեմաները հայրենիքն էր
հայրենասիրություն,Հայաստան աշխարհը և նրա պատմությունը:Այն ժամանակ դեռ
ազգիս պատմությունը չգիտեի, չգիտեի ՝ ինչ ճանապարհ են անցել
նախնիներս:Բոլորրի նման հաճախում էի հայկական դպրոց:Հետո որոշակի դադարի
ժամանակաշրջան եղավ,որը ազդեց նաեւ հետագա թեմաների ընտրության վրա:Հիմա
գրում եմ հիմնականում խոհափիլիսոփայական թեմաներով,փորձում
ստեղծագործություններումս գտնել մարդ արարածի դերը աշխարհում
Սաշա այս տարիքում բավական հավաքված ստեղծագործություն
ունես, որքան որ տեղեկացանք: Պատրաստվու՞մ ես տպագրել քո
ստեղծագործությունները, որպեսզի այն հասանելի լինի շատերին:
Այո ներկայումս արդեն իսկ տպագրության է պատրաստ իմ «Որոնումների
ճանապարհին» բանաստեղծությունների շարքը, որը «Սինջար եզդիների ազգային
միավորում» հասարակական կազմակերպության աջակցությամբ կտպագրենք մոտակա
ժամանակներում:
Կասես, թե որն է քո կյանքի գաղափարախոսությունը: Խնդրում ենք նաև նշածդ բանաստեղծությունների շարքից մի պատառիկ մեջբերել:
Անկախ ամեն ինչից ուզում եմ արտահայտել ստեղծագործական եւ ընդհանրապես
կյանքիս գլխավոր գաղափարախոսությունը:Բոլորս էլ մարդ ենք ,հավասար՝անկախ
ազգային ռասայական սոցիալաական պատկանելիությունից:Նույնիսկ թուրքը ինձնից
ոչնչով ցածր չէ ՝ նա մեղավոր չէ ,որ թուրք է ծնվել եւ դաստաիարակվել
անմաբարոյական արժեքներով:Ես ինձ ազատ ու բավար,արված կազգամ այս աշխարհում
հավասարաության եւ արդարության վերականգնման դեպքոււմ:Վերջինը ցավոք հիմա
բացակայում է:
Իրերը ՝ իրենց անուններով
Եւ մեզ թվում է,թե մարդը որ կա
Մարդ է իրապես ՝ այնպես ինչպես կա:
Մարդ չէ այն մարդը,որ մարդ է օգնում
Հատուկ պամանով ,հատուկ դրությամբ եւ հատուկ կարգով:
Եւ մենք էլ նրա ՝ այդ մարդասերին,
Մարդասիրության սին գործի համար
Դափնի շռայլենք անթիվ-անհամար:
Մարդ է այն մարդը,որ մարդուց անկախ
Իր կողքի մարդուն մարդ է դարձնում,
Կամ այնպես անում ,որ հենց այդ մարդը
Իր նման մարդուն հանկարծ տեսնելիս
Ոչ թե խուսափի ուՃամփան փոխի.
Այլ արագ վազի,աչքերին նայի,վիշտը կարեկցի:
Ա՛յ սա է մարդը....
Աղբյուր ՝ Slaq.am - Լրատվական աղբյուր

No comments:
Post a Comment