Saturday, February 23, 2013

Ժամանակի երեկոն

Օրն է ծանրացել ,
Ամպերի նման երկնքից կախվել
Աղոթք է ասում եկող եկող դարերին,
Ու խունկ է ծխում անցած օրերի
Անտես շիրիմին...

Ժամն է ծանրացել,
Դարից է կախվել,
Ինպես մի անզոր լերդացած մասնիկ,
Որ ստեղծվել է ոչ ոքի կամքով
Չարի՛ք է դարձել :
ԱՄե՜նքի կամքին  գնում հակառակ
Ամենքի կամքին եւ գերի դառնում
Եւ դառնալով հենց ինքը ՝ վերջին
Ազատագրում  է ամեն-ամենքին ՝
Պատուհաս դարձած
Նվիրյա՜լ կյանքից:

Րոպեն քարացել,թիկնել են սարին
Անտարբերության քողից սփրթնած
Բողոքն է ուղղում համայն աշխարհին:
-Ո՛չ ոք չգիտի, թե ինչու եմ ես,
Որ այրի կամքի կատարողն եմ ես
Քանի քանիսին բախտի տերն եմ ես:
Ես այն վերջինն եմ, որի ընթաքում
Դարերի շարքը երես է թեքում
Իրեն հարազատ հազարամյակից,
Ես անիցյալ այն Աստծուց տրվածն եմ,
Որի ընթացքում աշխահ է լցվում,
Աշխարհ ՝ դատարկվում:
Որի իմաստը չար որակելուցի՛նքդ ես չարանում,
Հայրասպան ու կենասպան դառնում:

Ա՜խ դու հին վարկյան,
Որով ,ես անցա,
Որով նա անցավ,
Ու հզոր Տերը 
Նրան չներեց:
Բոլորի նման
Ո՛չ բոլորի պես
Դու էլ ես անցնում
Թողնու՜մ հեռանում:
Բայց քո ընթացքը բնավ չեմ տեսնում
Ու ոչ էլ զգում
Անաչառ կյանքի
Աչառու ու նենգ որոնումներում:

Ստո՜ր ժամանակ
Քծնող խաղընկեր:
Զարմանում եմ ես
Թե մոլորակներն իրար նայելիս
Ինչպե՞ս չեն զգում ներկայությունդ,
Չեմ կարող ասել ,
Գուցե հենց այնպես քեզ ստեղծելիս
Արարիչը մեր հարբա՜ծ է եղել,
Որ չի նկատել թե ինչպես հանդարտ
Սեւ հրեշտակից երկրորդն է շինում:

Եւ ժամանակը շրջում է հանդարտ
Նայում աջ ու ձախ,
Դանդաղ ծիկրակում շուրջը ստուգում
Որ գերիները իրեն չլեքեն:
Նա շղթայված է,
Կապված անկյունում:
 երեւի ինքն էլ
Միայն այս  հարցում զորություն չունի

Վաղն է իմը

Գիտե՞ս սիրելիս
Չգիտես ինչու օրը ընթացիկ
Աղոտ է այսպես,
Ոչինչ չի տալիս,քանզի ինքս էլ
Ոչինչ չեմ ուզում:
Այդպես է հիրավ,
Երբ կառապանը ցանկություն չունի
Հին բեռը շարժել բարի ուղությամբ
Սայլը չի շարժի,որքան էլ ուզի:
Ա՜խ հենց այդպես էլ
Տկարս է դարձել:
Բայց մի շտապիր ապիկարիս պես
Վարվել հենց այսպես:
Չեմ արժեւորում ես երբեք ներկան,
Առկա այս օրը:
Այս օրն իմը չէ
Քանզի այս օրը ես էլ եմ ներկա
Եւ ոտքերիս տակ,հմուտ տեղադրած
Նռնակը երբեք,երբեք չի ճայթի:
Պաշտում եմ վաղը
Քանզի հենց վաղը
երբ ոտքս հանեմ
Նռնակը պայթի ,գետինը քանդվի
Կգերադասես ներկայությունս
հողի մի շերտի իզուր կորստից.

Tuesday, February 19, 2013

Կառապան ենք




Ո՛վ ճակատագիր,
Որ սայլիդ անխախտ, անասելի պիրկ,
հավերժ թվացող կապերն ես գցել
ի երկինք ճախրող
բայց հողին գամված
ու հողին տենչող պեգասիս վզից,
Մտրակդ գցի՛ր ու կառապանիս
Մի՛ հրամայիր անցնել ճանապարհ
Որին չի ձգտում սատանա՜ն անգամ:
Գուցե չգիտես ,չես տեսել գուցե,
Որ մետրն ամեն,առաջ գնալու
Չեմ կարող անցնել առանց ոռնոցի
ու առանց լալու...

Նույնիսկ չգիտես,
Որ ճամփան այս մեր,
Որքա՜ն խճողված քարոտ է դառել,
Քայլն ամեն այս մեր
Մի  կարով էլ է մեզ ամուր դարձնում
Աշխարհ հորջորջվող հավերժ տքնանքին:

Եւ գուցե հիմա ես վատաբանեմ ,
Քեզ գերի դարձնեմ իմ զառանցանքին
Դու մի վախենա ու մի վհատվիր,
Վարվիր ճիշտ այնպես
Ինչպես ես եւ նա ենք վարվում անտես...
Ինչպես նույնիսկ ՆԱ  վարվեց նախապես ՝
Ու ժառանգեցինք նախահայրերի
պտուղը այսպես...

Քո


Եւ աշխարհի իմաստը խոր
Մինչ պահն այն խոր կմնա
Երբ հորիզոննում կուսական
Աչքիդ փայլը երեւան գա:

Կմոռացվի ամեն պատրանք այս աշխարհում
Որովհետեւ ինքդ արդեն չքնաղագեղ ու կենալից
Աշխարհ ես մի ՝ լցված անհուն  սիրո բոցով:

Քեզնում չկա՜ տկարություն,
Ճոխություն էլ բնավ չունես հետդ կրած,
Քանզի ինքդ ճոխություն ես ՝
Այս աշխարհում աշխարհ եկած:

Քո դյութանքը չի նկատվում
Տեսակ -տեսակ առուծախի
կենավաճառ աճուրդներում....
Կենապարգեւ ու սիրաբեր,
Երբ գրկում եմ, ջերմությունըդ ինձնով անում,
Մահացու է ,երբ ուրանում առանց բառի հեռանում են...

Ա՜խ,սիրելիս ես ուզում եմ քո դյութանքը
Ապրի այնպես
Ինչպես թղթին հետքը թողած սեւ թանաքը
Ես ուզում եմ,քո դյութանքը ապրի անպես,
Եւ ոչ մի պես առիթ չտա նրա ցրման,բաժանմանը
Ու քեզանից հեռացմանը ու զատմանը...

Ա՜խ սիրելիս ես ուզում եմ մնաս այսպես:

Friday, February 15, 2013

Աֆորիզմներ

     Երկար խավարից հետո միշտ էլ դժվար է նայել արեւին,որքան էլ զգաս նրա ջերմության կարիքը...                                  
                                    ******Երբ նետի խոցող ծայրը բութ է լինում, երկրորդական են դառնում և՛ նետի արագությունը, և՛ կապարճի մեջ եղած նետերի քանակը:Նախ սրիր նետի խոցող ծայրը, ապա մտածիր հարվածի քանակի մասին:
                                         ******

Պնակալեզը երբ հոգնում է իր կարգավիճակից, անվճար էլ է վաճառվում,միայն թե ազատվի ավանդական դերից:
                                         *****

Միշտ երազում էի երազում երազած երազանքս երազից դառնար իրականություն,իսկ հիմա ուզում եմ,որ այս անիրական իրականությունը ստանձնի իր իրական ՝ երազի դերը...                        
                                       *****

Երբ մատուռը պահող սյունը բարձրացնում կամ իջեցնում ենք այն փլվում է ներկաների վրա:Յուրաքանչյուր մարդ աշխարհը պահող սյուն է եւ պիտի մնա իր հստակ բարձրության վրա:Իրեն արհեստական բարձրացնելու կամ իջեցնելու դեպքում նա փլվում է ՝ փոշի դարձնելով նաեւ իր շրջապատի մարդականց մոտ եղած հարգանքը:
                                          *****
Ո՛չ, սիրելիներս, դիմակ կրելը ամոթ չէ,ամոթը դիմակի տակից իրական դեմքիդ երեւան գալն է...
                                        *****

Եթե հանկարծ հասկանաս. որ նույնիսկ մահդ կարող է լիարժեք,առանց չակերտների երջանկություն բերել թեկուզ եւ մեկին,ապա մի կորցրու շանսդ բարություն անելու:
                                    
**********
     Ազատությունն այն չէ միայն , Որ ծնվում է մեջքիդ ուղված պիրկ պարանի զարկից միայն Այն ծնվել է,որ արթնանա քո ձեռքերով ուրիշներին մատուցելու համար միայն Թե չես կարող ,ձեռքդ խոթիր գարշ բերանդ,բռնիր լեզուդ , Որ ապիկար այդ օրգանով չոռնաս էլ՝ Ազատություն....
                                       *******
Ու ես հասկացա,որ երբ կռունկի ոտքը կոտրված է,պետք չէ միանգամից վազել եւ օգնել,քանզի երբ քո ոտքը վնասվի այլեւս ուժ չես ունենա քո՛ իսկ վերքը բուժելու:Ի՛նքդ ընկիր,ի՛նքդ բարձրացիր,որ հետագայում ինքդ էլ վայելես բարձրությունից փչող օդը:
                                    ********
Չկա ավելի մեծ զավեշտ քան մարդակյին լրջությունն է...
                      
Հեղինակ ՝ Սաշա Արեւորդի
:

Sunday, February 10, 2013

ԱՀա,թե ինչու Արեւորդի



Ֆեյսբուք սոցիալական ցանցում անուն ազգանունս անձնագրային տվյալներից /Սաշիկ Ռուստամի Սուլթանյան/ գրական կեղծանվան/Սաշա Արեւորդի /վերափոխելուց հետո ընկերներիցս պարբերաբար ստանում էի հարց ,որին պատասխանելը փոքր ինչ երկար էր եւ անհարմար ՝ անընդհատ տարբեր իրավիճակներում բացատրելու համար:<<Ինչու՞ Արեւորդի>> Ուստի որոշեցին նույն ֆեյսբուքով տալ որոշակի բացատրություն:
Արեւը աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների դիցաբանական եւ կրոնական խոհանոցում ունի իր ուրույն դերը:Այն գերազանցապես խորհրդանիշն է կյանքի ու հավերժության եւ ծագմամբ համարվում է ամենահինը ՝ դառնալով նախատիպը խաչի եւ ստվաստիկայի:Աստվածաշնչում ասվում է<<Եւ չորորդ օրը Աստված ստեղծեց արեւը եւ աստղերը եւ եղավ ցերեկ եւ գիշեր...>>:Ղուրանում նշված է<<Ալլահը ստեղծեց արեւը,հետո լուսինը եւ մնացած մոլորակները:>>:Այս խորհդանիշը հանդիպում ենք դեռ Հին Եգիպտոսում,որտեղ արեւը խորհրդանիշն էր Աթոն աստծու:
Դավանածս կրոնում ՝ եզիդիզմում/Շարֆադին/ արեւի այս խորհրդանիշը առավել վառ է արտահայտված:Այստեղ արեւը խորհրդանիշն է միակ եւ ճշմարիտ Աստծո ՝ <<Խոդեյի>>:Հենց սա է պատճառը ,որը եզդիները ստացել են նաեւ արեւորդիներ,արեւապաշտներ անվանումը:
Լինելով ազգիս տիպիկ ներկայացուցիչը, կարեւորում եմ բոլոր ժողովուրդների ազգային,կրոնական դիմագծի պահպանումը եւ գրական կեղծանվան այս ընտրությամբ փորձում եմ ջատագովը լինել ազգային,կրոնական ավանդույթներիս պահպանման: