Tuesday, February 19, 2013

Կառապան ենք




Ո՛վ ճակատագիր,
Որ սայլիդ անխախտ, անասելի պիրկ,
հավերժ թվացող կապերն ես գցել
ի երկինք ճախրող
բայց հողին գամված
ու հողին տենչող պեգասիս վզից,
Մտրակդ գցի՛ր ու կառապանիս
Մի՛ հրամայիր անցնել ճանապարհ
Որին չի ձգտում սատանա՜ն անգամ:
Գուցե չգիտես ,չես տեսել գուցե,
Որ մետրն ամեն,առաջ գնալու
Չեմ կարող անցնել առանց ոռնոցի
ու առանց լալու...

Նույնիսկ չգիտես,
Որ ճամփան այս մեր,
Որքա՜ն խճողված քարոտ է դառել,
Քայլն ամեն այս մեր
Մի  կարով էլ է մեզ ամուր դարձնում
Աշխարհ հորջորջվող հավերժ տքնանքին:

Եւ գուցե հիմա ես վատաբանեմ ,
Քեզ գերի դարձնեմ իմ զառանցանքին
Դու մի վախենա ու մի վհատվիր,
Վարվիր ճիշտ այնպես
Ինչպես ես եւ նա ենք վարվում անտես...
Ինչպես նույնիսկ ՆԱ  վարվեց նախապես ՝
Ու ժառանգեցինք նախահայրերի
պտուղը այսպես...

No comments:

Post a Comment