Friday, March 1, 2013

Գարուն


Գարուն է եկել:
Անտարբերության մամուռով ծածկված
Ահեղ այրերի դռներ  է թակել:
Ու բաց է արել:
Ու թաց է արել
Վաղուց մոռացված
Միօրինակության հնազանդ գերի
Անապատների սիրտը պապակած:

Գարուն է եկել:
Ախ քանի՜-քանի՜
Ահեղ բարձյալի
Վճիռ է բեկել:
Ու բաց է արել
Ինչքով վճռված վճիռներեն ամեն:
Ու լա՜ց է արել,
Որ աշխարհն այս ջերմ
Պատվել է պաղի
Զազրելի քողով,
Ու պաղ է դարձրել:
Ու պաղ ենք դարձել:

Գարուն է եկել:
Տեսե՞լ ես ինչքան
Ահեր է եղկել:
Մերժել է չարին,
Ու թագադրել է անվաճառ բարին
Որպես գարունի հավերժ տիրակալ:
Ու կանաչով է նրան հագցրել
Որ սին գույներից միշտ նրա զատենք:

Գարուն է եկել:
Տե՜ս,իմ անաստված
Ձմռան սեւ ցավը
Ինձնից ու քեզնից
Երես է թեքել:
Դու էլ ջերմացիր արեւի լույսով,
Մի տարվիր հրով ՝
Նա հանգելու է...

No comments:

Post a Comment