Monday, April 22, 2013

Սրտի ու մտքի միջև


Սրտի ու մտքի միջև
Սեպերն են սուր իջել:
Նավապետը զուր քնել
.
Ղեկն է ըմբոստացել:

Այդ սի՞րտս է անճարակ,
Որ  սիրում է ճերմակ
Թե միտքս է մոլորվել
 Արդարից օտարվել:

Եւ ոխակալ կյանքիս
ժանիք պիտի խրեմ:
Հարց պիտ ձևակերպեմ,
Տառապանքով թրծեմ
 Եւ շպրտեմ դեպի
Զորությունը նրա:

Պիտի ձայն տամ մտքիս,
Ձայնիս ելևէջ տամ
Ու ողբագին ոռնամ:
-Ու՞ր է ճշմարտությունն ,
Որ ինքդ էիր հնում,
Ու՞ր է խոստումդ հին
Որ կմնաս մեզնում,
Եւ ու՞ր  ենք մենք արդյոք,
Որ այսօր քոնը չենք
Այդ ու՞ր ենք  չքացել,
Որ ձայնիդ անհողե
Անհաղորդ ես թողել:

Տու՜ր ինձ արդարության
Ստորագույն նմուշ,
Որ արտապատկերեմ 
Օրինակը նրա,
Դաջեմ նվաղ սրտիս
Ու թող հավերժ մնա:

Գուցե այդպես գոնե
Հորձանուտներումդ
Կածանս միշտ գիտցեմ,
Որ զոհը չլինեմ
Հրդեհի դառնահոտ,
Որ ծնունդ էր առել
Աղոթքիցս մոմե:

Տու՜ր ինձ իմաստություն:

Tuesday, April 16, 2013

ՌԵՔՎԻԵՄ

ջերմացնող արեւ:ժպտացող  երկինք:
չերգված երգ:որբ ճշմարտություն:
սեւ ուրախություն:ծաղրանքի հոտ:
հաղթածի գովերգ:Տոթ ջերմություն:
մահահոտ:

անկատար սիմֆոնիա:
օգտագործված դաշնամուր:
համեստ ջութակ:պարտված թմբուկ:
հեռահունչ շեփոր:
չերգող երգիչ:

ոտնահետքերովով ճանապարհ:
չնվաճված ելակետ:
դրված վերջակետ:

անբիծ հայացք:
անսահման սեր:
սեւացած սպիտակ հայացք:
անժամանակ սպիտակ դառնալ կամեցող:
որոշված ուղղություն:
վերջակետ:

Monday, April 1, 2013

Զարմանք

Եւ երեկոն է
Իբրեւ պերճ հրճվանք ՝ քարացած կյանքի,
Իբրեւ փողոցի  անտերունչ  մի  շուն,
Զոհի պես եկել,
Գամվել է կյանքի
Սևերես էջին:

Ամեն ինչ մուգ է.
Տե՜ս  իմ բարեկամ
Սպիտակն էլ է
Հագել սեւ զգեստ:
Գուցե հենց մեզ է աչքի տակ առել
Ու սպասում է ՝իրեն կփնտրենք
Շատ փնտրելով էլ հաստատ կգտնենք,
Ու մեզ կգրկի ,ընծաներ կտա:

Ու այդպես է միշտ.
Հազար լուսավոր ու դժբախտ բախտի
Դռներ  են բացվում,
Բայց արի ու տես
Որ անաչառ ես ո՜վ մարդ արարած
Քո անմեղությամբ լքյալ չես թողնում
Ոչ մի բացված դուռ,
Ինքդ ես գոչում դռների զարկից
Ինքդ ես օրհնում դռան բացվելը,
Ինքդ ես անիծում քո չընտրած դուռը...

Ու գուցե այսպես
Ես էլ հեցն քեզ պես
Սեւ դռան առաջ
Ինձ եմ հարդարում
Որ իմ սեւ լույսին
Չթողնեմ անսիրտ
Թշնամու հույսին:

Գիտե՜ս  ոռնում եմ
Ուսերիս գամվող ամեն մի մեխից
Որ մարմինս մեղկ
Ընծա է հաձնում  սեւ չորափայտին:
Չնայած գիտեմ չորափայտն է սեւ,
Մեխն է ցավեցնում,
Ոչ թե ուսերս խարազանողը:

Եւ երևի թե մի շրջան էլ կա
Մինչև ավարտը:
Դեռ մի անգամ էլ իրար կփարվեն
Սեւն ու ճերմակը
Եվ ամեն մեկս կնտրի իր դուռը,
Կամ բաց կմնան դռներն երկուստեք: