Monday, April 22, 2013

Սրտի ու մտքի միջև


Սրտի ու մտքի միջև
Սեպերն են սուր իջել:
Նավապետը զուր քնել
.
Ղեկն է ըմբոստացել:

Այդ սի՞րտս է անճարակ,
Որ  սիրում է ճերմակ
Թե միտքս է մոլորվել
 Արդարից օտարվել:

Եւ ոխակալ կյանքիս
ժանիք պիտի խրեմ:
Հարց պիտ ձևակերպեմ,
Տառապանքով թրծեմ
 Եւ շպրտեմ դեպի
Զորությունը նրա:

Պիտի ձայն տամ մտքիս,
Ձայնիս ելևէջ տամ
Ու ողբագին ոռնամ:
-Ու՞ր է ճշմարտությունն ,
Որ ինքդ էիր հնում,
Ու՞ր է խոստումդ հին
Որ կմնաս մեզնում,
Եւ ու՞ր  ենք մենք արդյոք,
Որ այսօր քոնը չենք
Այդ ու՞ր ենք  չքացել,
Որ ձայնիդ անհողե
Անհաղորդ ես թողել:

Տու՜ր ինձ արդարության
Ստորագույն նմուշ,
Որ արտապատկերեմ 
Օրինակը նրա,
Դաջեմ նվաղ սրտիս
Ու թող հավերժ մնա:

Գուցե այդպես գոնե
Հորձանուտներումդ
Կածանս միշտ գիտցեմ,
Որ զոհը չլինեմ
Հրդեհի դառնահոտ,
Որ ծնունդ էր առել
Աղոթքիցս մոմե:

Տու՜ր ինձ իմաստություն:

No comments:

Post a Comment