Friday, March 8, 2013

Երգ տխրադալուկ աղջկան

Կանգնել ես հիմա:
Հոգիդ անպաշտպան մանուկի նման
Գետնին է փարվել:
Հիվանդ չէ բնավ:
Հոգնել է գուցե:
Վհատ է դարձել  չոր երազներից:
Նա մղկտում է:
Անվճար է վաճառքի հանվել:


Կանգնել ես հիմա:
Ոչինչ չես անում:
Հոգիդ էլ կանգ է:
Գուցե երգում է:
Նվա՞գ է անում:
Դագա՞ղ է շինում
Չիրականացած հին երազներին:

Կանգնել ես հիմա:
Երազ ես հյուսում:
Երգեր ես ձոնում:
Դագաղ էլ պետք չէ:
Ու՞մ էր պետք երգդ:
Շինծու նվագդ:
Չե՞ս կարողանում
Դրանք ուղարկել
Արդեն իսկ թաղված
Հասցեատերիդ:

Կանգնել ես հիմա:
Շիրիմ ես գրկում:
Գուցե երազ է:
Հողը չես գրկում:
Հիշողությունն է:
Դեռ զառանցում ես:
Միֆն ավարտվել է:
Ոտքի ես կանգնել:
Թափ կտաս շորդ:
Առաջ ես գնում:

Կանգնել ես հիմա:
Հոգիդ է կանգնել:
Նոր շունչ է փնտրում:
Ներշնչանք է պետք:
ԱՀա գտել ես:
Նորից գնում ես :
Էլ չես խոսելու:
Նոր որսի համար
Նոր դագաղ է պետք:

Ո՜վ դու մարդասեր
Ով ունես քեզ պես:

No comments:

Post a Comment