Tuesday, December 31, 2013

Երեկոդ բարի, իմ առցանց ընկեր

Այս գրառումը թողել էի ուղիղ մեկ տարի  առաջ ֆեյսբուքյանս էջում,իսկ հիմա կիսվում եմ նույն գրառումով այս անգամ բլոգումս :

 Երեկոդ բարի սիրելի  առցանց
ընկեր:Ի՞նչպես ես:Գիտեմ,գիտեմ,կարող ես չասել:Նշել ես Ամանորը:Ձեւը այնքան էլ կարեւոր չէ,կարեւորը,որ զգացել ես շունչը ամանորյան:Գուցե պահը ստիպեց ժպտալ,գուցե մի քիչ տխրեցիր:Գրառմանս միջոցով ուզում եմ քեզ մոտ արթացնել,նոր շունչ տալ այն գաղափարական վեկտորին,որ կոչվում է <<արժեւորում>>:Մի՛ դժգոհիր ,որ անցած տարի չունեցար այփադ,ուրախացիր որ չկորցրիր ունեցածդ պարզ հեռախոսը:Եթե առողջ ես ՝ գոհունակություն հայտնիր,եթե քեզ մատուցվել է փորձության հիվանդություն տեսակը,ապա ուրախացիր,որ կաս,արժեվորիր քեզ տրված առողջանալու հնարավորությունը:Տխրությունն էլ հիրավի հնարավորություն է ուրախությունն արժեվորելու:Ապրիր այնպես ,որ մայրդ չփոշմանի քեզ աշխարհ բերելու ,հայրդ քո վրա գումար ծախսելու համար:Կյանքը փորձություն է,իսկ չար մարդիկ փորձությունը չհաղթահարած մարդիկ:Մի ստորացիր երբեք,մի տրվիր զգացմունքայնությանը,մի խոստացիր սեր,երբ պարուրված էս փորձությամբ .կձախողես եւ՛ փորձությունդ,եւ այն մարդու կյանքը ում խորհուրդ էս տվել: Պահիր այն գաղափարախոսությունը,որի համար ծնվել ես:

Thursday, November 7, 2013

********

Երբեք չեմ փորձել աշխարհը փոխել
քանզի վստահ եմ,
ինքս ինձ փոխել
անկարող եմ ես:
ուր մնաց փոխեմ
երկրագունդը ողջ:

Իսկ ինչպե՞ս փոխել
ինչպե՞ս արգելել
թշվառին մուրալ,
սողունին սողալ,
երկչոտին փախչել
պոռնիկին ման գալ:

Ու ի՞նչ հիմունքով
կույրին ստիպել
նետել ձեռնափայտը
դատապարտվածին
ինչպե՞ս ստիպել
չպատերազմել:

ԱՄԵՆՆ ԱՅՆՊԵՍ Է,ԻՆՉՊԵՍ ՊԻՏ ԼԻՆԻ:
թույլը պիտ ընկնի

ծույլը ետ կընկնի
ջուրը պիտ հոսի
ձյունը պիտ տեղա
իսկ անճարակը
միշտ գրիչ բռնի:

Հեղինակ ՝ Արևորդի: Sunchild

Sunday, October 6, 2013

*****

Ղեկավարները ձեռքերը դրին լայն գրպանները.
Շահամոլ դարձան,
Խեղջ ժողովրդի վրայով անցան
Ու գազան դարձան...

Գրողները մեր  գրիչը տարան ղեկավարների քսակները լայն
Ու ծախու դարձան
Ու ամրոցը մեր
Երգիչների պալատական
Հանգրվան դարձավ:

Մտավորական ունենք բյուրավոր
Մեկն ազգայնամոլ կամ ազգավաճառ ՝
Քսակից կախված.
Մեկը սոսկ մասոն
Իր էժան գլխին
Պատուհաս դարձավ:

Սերունդներ կգան:
Օրինակ է պետք:
Իդեալ է պետք:
Չկա՞ իդեալ:
Կա ճարահատյալ անդնդատենչ զոհ
Ու վեհ մի բարձունք,
Որին նախիներն
Այո՛ հենց նախկին ղեկավարները.
Ազնավազարմ .մեր գրողները
Մտավորական իմաստունները
Ազնիվ պայքարով  ու բարձր պատվով
Հանգրվան գտան...

Saturday, June 8, 2013

Մարիամին որոնելիս/մաս 1/

Երբ ինձ պետք էր,որ տեղավորվեիր զգեստում,որը քեզ համար էի թել-թել կարել,դու հրաժարվեցին ՝ պատճառաբանելով,որ հագուստը չվերցնելու պատճառը կարերի թուլությունն է:Վստահ լինելով ճարահատյալ պատանու աղերսով արցունքով ամրացած կարերի վրա,մի կողմ թողեցի գոռոզությունը,որը հազիվ էր սահման դնում չափազանց պարզությանս պատճառով ուրիշի աչքերով իմ կերպարի մասին ձեւավոորված հիմարի եւ չափազանց  հիմարի կարծիքի միջեւ,հատ առ հատ քանդեցի բոլոր կարերը եւ ագուցեցի այս անգամ քրտինքով ու արյունով,որոնք երկուստեք ձեւավորվել էին տղամարդկային որակների  զայրույթի հետ ուղեկցվող կուտակումից:Արդյունքում քո ցեղից շատերը եկան եւ ասացին,որ մենք նույն Աստծուն ենք դավանում,եւ լավ կլիներ ,որ մի ամուր կառույց շինեինք եւ միասին մնաինք:Չհամաձայնվեցի.տաճարի փողն միայն ինձնից է պահանջվում ,ծախու աղոթքը ՝ իրենցից:Դու էլ եկար,իզ զարմանս ինձ ,քեզ դու եկավ եւ՛ հագուստի չափը ,եւ՛ կարերի որակը:Բայց տաճարը քո գաղափարներին դեմ էր,նախընտրեցիր մատուռը,որի դուռը դու պիտի գնեիր եւ դնեիր:Համաձայնվեցի,սակայն շուտով դուռը սկսեց ճռալ,եւ հիմա ափսոսում եմ այն տարածքի համար,որի վրա մատուռի փոխարեն մի վաճառական կարող է
կրպակ դնել:Եւ՛ նրա ընտանիքը ինձ կօրհներ,եւ հայրս ինձ կենդանի կտեսներ:

Thursday, May 9, 2013

Մեղադրանքը նետ է

Մարդու առավելությունատիպ  թերություններից  մեկը այն է ,որ միշտ մոռանում է իր անցած ճանապարհը...
Մեղադրանքը սուր նետ է,որը միշտ դիպչում  է,անկախ նրանից թե դիմացինդ արժանի էր դրան թե ՝ ոչ:Ամեն մեկս պիտի տերը լինի իր արձակած նետի ՝ չխուսափելով թե՛ լավ հետևանքներից թե՛ ՝վատից:Դրա համար առաջին հերթին  նետաձիգ դառնալուց առաջ պետք է  հարց տալ խղջին, թե արդյո՞ք  նա բավարար գործեր ունի արած այդ պատասխանատու ուսադիրը կրելու համար:Պետք է առաջինը մտքում դաջել այն միտքը ,որ դիմացինդ էլ է պոտենցիալ նետաձիգ ...

Ս.Արևորդի

Friday, May 3, 2013

*****

Մերժել է պետք այն մարդասերին
Որ զոհ է գնում երազանքներին
Ու միանգամից գցելով իրեն
Կառափնարանի  սև բակում նորեն
Պահանջ է դնում,որ իրեն ներեն:

Մերժել է պետք  անձուկ  մտքերի
Տիրակալներին...
Լինի մեծ գլխով,լինի մեծ սրտով:
********
Եւ կովը կարմիր երկար թափառեց
Հոգեգույն կաշի իրեն չճարեց:
Իսկ դուք փորձում եք զգեստներ կարել
Հոգին նրանում այլաձեւ բերել...

Monday, April 22, 2013

Սրտի ու մտքի միջև


Սրտի ու մտքի միջև
Սեպերն են սուր իջել:
Նավապետը զուր քնել
.
Ղեկն է ըմբոստացել:

Այդ սի՞րտս է անճարակ,
Որ  սիրում է ճերմակ
Թե միտքս է մոլորվել
 Արդարից օտարվել:

Եւ ոխակալ կյանքիս
ժանիք պիտի խրեմ:
Հարց պիտ ձևակերպեմ,
Տառապանքով թրծեմ
 Եւ շպրտեմ դեպի
Զորությունը նրա:

Պիտի ձայն տամ մտքիս,
Ձայնիս ելևէջ տամ
Ու ողբագին ոռնամ:
-Ու՞ր է ճշմարտությունն ,
Որ ինքդ էիր հնում,
Ու՞ր է խոստումդ հին
Որ կմնաս մեզնում,
Եւ ու՞ր  ենք մենք արդյոք,
Որ այսօր քոնը չենք
Այդ ու՞ր ենք  չքացել,
Որ ձայնիդ անհողե
Անհաղորդ ես թողել:

Տու՜ր ինձ արդարության
Ստորագույն նմուշ,
Որ արտապատկերեմ 
Օրինակը նրա,
Դաջեմ նվաղ սրտիս
Ու թող հավերժ մնա:

Գուցե այդպես գոնե
Հորձանուտներումդ
Կածանս միշտ գիտցեմ,
Որ զոհը չլինեմ
Հրդեհի դառնահոտ,
Որ ծնունդ էր առել
Աղոթքիցս մոմե:

Տու՜ր ինձ իմաստություն: