Դիմակավորությունը ,որ դարձել է գերակա ուղղություն
Աստված ստեղծելով մարդուն նրա զոհը դարձրեց տվյալ պարագայում նրան հավասար արարծներին՝ կենդանիներին ,ապա հայտարարեց,որ ինքն է ճշմարտությունը ճանապարհը եւ կյանքը...
Այդ պահից նա սկզբնավորեց մարդկային հարաբերությունների մի անքակտելի գաղափարի ,որ կոչվում է <<դիմակ >>:Մի գաղափար,որը այսօր դարձել է շատ շատերիս ուղեկիցը եւ իր հզոր շղթաներով կապել է մեզ իբրեւ հավերժ ստրուկներ:Մերժե՛ք այն գաղափարը ,որ տարանջատումներ են մտցնում դիմակների եւ վերջիններիս կրողների՝դիմակավորների միջեւ:Չէ՞ որ նույն դիմակով են Աստծո տան խորան այցելում եւ՛ այն թալանել ցանկացող ստորաքարշ ավազակը եւ Աստծուց ողորմություն եւ փրկություն խնդրող նրա մայրը:Չէ՞ որ նույն դիմակն են հագնում եւ՛ փարիսեցիության նպատակով բարեգործություն անող արարածները ,եւ՛ նրանք ովքեր անում են դա Աստծուց ողորմություն ստանալու համար:Եւ նույն դիմակն ենք հագել մենք բոլորս.երկրորդական է ,թե մեկս ապրում է արդար եւ ջատագովն է բարի գործերի ,եւ մյուսը որ ապրում է սպանելով իր նմանին ,խմելով իր նմանի արյունը:Բոլորս էլ կյանք ասվածին տենչում ենք մի գաղափարի համար, որ կոչվում է շահ:Դրան հասնելու ճանապարհն նույնացվում են բոլորիս դիմակները՝ինչպես նույնացվում ենք բոլորս մահկանացուն կնքելուց հետո:
Ընկերությունը նույնպես դիմակ է.նույնքան խափուսիկ դիմակ ,որքան թշնամանքն է:Իսկ դիմակը իր է ,որը այժմ կրում են բոլորը:Մեկը ի վերուստ տրված կուսական դեմքը այլայլում է այպանված ու արդեն զազրելի դարձած խոնարհ ծառայի ,մյուսը անվրեպ ու արնախում գայլի վտանգավոր ,բայց միեւնույն ժամանակ կանխատեսելի ու ազնիվ դիմակով:
Շնորհակալ եղեք ձեր թշնամիներին ,ովքեր ձեր լավագույն բարեկամներն են:Քանզի նրանց հագած դիմակը ամենաթափանցիկն է:

No comments:
Post a Comment