Saturday, December 29, 2012

Մի օր էլ անցավ

Մի օր էլ անցավ .այն բութ օրերից
Որի կարիքը բնավ էլ չունեմ
Մի օր էլ անցավ .այն  սուրբ օրերից
Առանց որի ես ընթացք չունեմ:

Մի օր էլ անցավ .անգութ օրերից,
Որի գալստից սիրտս նվաղում,հոգիս տրտնջում
Մի օր էլ անցավ .այն խինդ օրերից,
Որ վերածվում է դրախտի հայլու:

Հենց այդ օրերին քո հրկեզ փայլից
Արեւը շիկնում, քո շուքից տրտմում
Ու մայր է մտնում
Իսկ դու չես գալիս...
Եւ քո փոխարեն ՝
Իբրեւ վերքերիս մի նոր թարմացում
Գիշերն է գալիս
Անողոք ,անսիրտ նա կուլ է տալիս
Եւ հրկեզ փայլդ, եւ մայր արեւից
Մխիթարանքի,նո կյանքի համար
Պարգեւանք տրված շողը արեւի:

Միթե՞ մինչ այսօր դու չես հասկացել,
Որ այս անիծյալ,
Միֆերով շինված անխախտ գիշերը
Ինձ ու քեզ բնավ ոչինչ չի տալիս .
Ուրվականներն են մեր լոկ  փարվում
Ժամերով մ նում ջերմ զրույց անում
Հետո հասկանում պահի սարսափը,
Մեր անողջամիտ
Անսիրտ ու անտեր այս ծով պարապը
Միրաժի նման ի չիք է դառնում:
Միթե՞ չգիտես ,որ ժամանակը
Այո՛ ,հենց այդ նույն,սին անճարակը
Ոչ ինձ է դառնում նոր սպեղանի
Եւ ոչ քեզ տալիս ինձ գնահատման մի առիթ եւս:

Այդ ժամանակը տրված է գալու
Եւ ոչ անդադար ողբագին լալու
Սեւը տրված է սպիտակին նոր արժեք տալու
Եւ ո՛չ նենգաբար երկրպագելու,պաշտելու համար:
Հույսը տրված է մոտ ընկերոջը
Միշտ տալու համար,ոչ ունենալու:
Կյանքը տրված է ոչ թե քանդելու,ապականելու
Այլ քո իղձերը,հոգու գանձերը
Վերստին անգամ ցույց տալու համար:



Մի օր էլ անցավ այն հին օրերից
Որ նորանում է եւ անդարձ գնում,
Մի օր էլ անցավ այն նոր օրերից
Որ հնանում ,փտում գնում է
Առանց բաղձալի քո ճառագումի....

No comments:

Post a Comment