Monday, January 28, 2013

Իրերը ՝ իրենց անուններով




Եւ մեզ թվում է,թե մարդը որ կա
Մարդ է իրապես ՝ այնպես ինչպես կա:
Մարդ չէ այն մարդը,որ մարդ է օգնում
Հատուկ պամանով ,հատուկ դրությամբ եւ հատուկ կարգով:
Եւ մենք էլ նրա ՝ այդ մարդասերին,
Մարդասիրության սին գործի համար
Դափնի շռայլենք անթիվ-անհամար:
Մարդ է այն մարդը,որ մարդուց անկախ
Իր կողքի մարդուն մարդ է դարձնում,
Կամ այնպես անում ,որ հենց այդ մարդը
Իր նման մարդուն հանկարծ տեսնելիս
Ոչ թե խուսափի ուՃամփան փոխի.
Այլ արագ վազի,աչքերին նայի,վիշտը կարեկցի:
Ա՛յ սա է մարդը:

Թուր չէ այն թուրը,որ ստեղծված է
Հետդ կրելու ,կորսված հոգիդ վերագտնելու
Սին կամքի համար:
Թուր է այն թուրը,որը միշտ սուր է
Եւ միշտ սրվում է ինքնաբերաբար ՝
Երկիր ներխուժած խուժանի արյամբ:
Ա՛յ  սա է թուրը:

Ցանկությունն այն չէ,
Որ հենց կամենաս,
Ոտքերդ պարզես ու հանգստանաս
Ինքն իրեն,հանգիստ,առանց տանջանքի
Ի կատար ածվի:
Ցանկությունն այն է,
Որ կամենում ես բառերով ասել
Լեզուդ է նույնիսկ քեզ ընդիմանում
Ու կատարվելիս կուռ ճակատիցդ քրտինք է ծորում
Ու կատարվելիս այդ համեստ հոգիդ հանգիստ է զգում:
Ա՛յս է ցանկություն:




Թշնամին նա  չէ,ով խրամատում
Միշտ զենք է պարզում,
Տարածքը հսկում եւ հաճախ խոցում:
Թշնամին նա է,ով կողքդ նստում,
Ով հետդ խոսում
Ու հաջորդ քայլից քեզ ոտք է մեկնում
Բարձրունքից գցում:
Սա՛ է թշնամին:

Եւ ազատությունը այն մեկը չէ,որ
Ծնվում է այն ժամ ,երբ մեջդք է այրվում
Թշնամու ուղած մտրակի ցավից
Ազատությունը հենց այն է միայն,
Որ քո ձեռքերով հրամցնում ես
Քեզնից տարբերվող քո բարեկամին:
Ազատությունը հենց այս է ,որ կա:


Այդ կյաքը այն չէ,
Որը պարզապես մարդիկ ապրում են
Ու հող են դառնում:
Կյանքը հենց այն է,
Որ նենգ թշնամուդ անողոք ցավից
Դու էլ ես ցավում....
Որ ընկերոջդ ուրախությունից
Դու էս ամենից մեծ հրճվանքն ապրում:
Եվ երբ մեռնում ես
Բոլորի նման պաղ հող չես դառնում.
Հոգի էս առնում ու վեր ես հառնում
Ու լույս ես դառնում:
Հենց այս է կյանքը:

No comments:

Post a Comment