Ֆեյսբուք սոցիալական ցանցում անուն ազգանունս անձնագրային տվյալներից /Սաշիկ Ռուստամի Սուլթանյան/ գրական կեղծանվան/Սաշա Արեւորդի /վերափոխելուց հետո ընկերներիցս պարբերաբար ստանում էի հարց ,որին պատասխանելը փոքր ինչ երկար էր եւ անհարմար ՝ անընդհատ տարբեր իրավիճակներում բացատրելու համար:<<Ինչու՞ Արեւորդի>> Ուստի որոշեցին նույն ֆեյսբուքով տալ որոշակի բացատրություն:
Արեւը աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների դիցաբանական եւ կրոնական խոհանոցում ունի իր ուրույն դերը:Այն գերազանցապես խորհրդանիշն է կյանքի ու հավերժության եւ ծագմամբ համարվում է ամենահինը ՝ դառնալով նախատիպը խաչի եւ ստվաստիկայի:Աստվածաշնչում ասվում է<<Եւ չորորդ օրը Աստված ստեղծեց արեւը եւ աստղերը եւ եղավ ցերեկ եւ գիշեր...>>:Ղուրանում նշված է<<Ալլահը ստեղծեց արեւը,հետո լուսինը եւ մնացած մոլորակները:>>:Այս խորհդանիշը հանդիպում ենք դեռ Հին Եգիպտոսում,որտեղ արեւը խորհրդանիշն էր Աթոն աստծու:
Դավանածս կրոնում ՝ եզիդիզմում/Շարֆադին/ արեւի այս խորհրդանիշը առավել վառ է արտահայտված:Այստեղ արեւը խորհրդանիշն է միակ եւ ճշմարիտ Աստծո ՝ <<Խոդեյի>>:Հենց սա է պատճառը ,որը եզդիները ստացել են նաեւ արեւորդիներ,արեւապաշտներ անվանումը:
Լինելով ազգիս տիպիկ ներկայացուցիչը, կարեւորում եմ բոլոր ժողովուրդների ազգային,կրոնական դիմագծի պահպանումը եւ գրական կեղծանվան այս ընտրությամբ փորձում եմ ջատագովը լինել ազգային,կրոնական ավանդույթներիս պահպանման:

No comments:
Post a Comment